• Latest news

Մանկական սննդի մեջ չափից ավելի շաքար կա. ԱՀԿ

18 հուլիսի, 2019  18:30

Մանկական սննդի շուկայում բազմաթիվ մթերքներ աչքի են ընկնում բավական վատ բաղադրությամբ, պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի փորձագետները։

Մանկական սննդի շատ տեսակներում չափից ավելի բարձր է շաքարի պարունակությունը, գրում է Food and Drink Business-ը։ Նման քանակությամբ շաքարը վտանգավոր է թե՛ ինքնին, թե՛ նաեւ նպաստում է երեխայի անհամարժեք սննդային հակումների առաջացմանը։ Հետագայում երեխան, որին փոքր հասակից կերակրել են շաքարով, հակում կունենա քաղցրեղենի հանդեպ։

Բացի զուտ շաքարից (որը, փորձագետների խոսքով, կազմում է մրգային խյուսերի էներգետիկ արժեքի 70 տոկոսը), մանկական սննդի ոլորտում հարցեր է առաջացնում կոնցենտրացված մրգահյութերի, տարբեր քաղցրացնող նյութերի առկայությունը (ակտուալ է շուկայում ապրանքների մեկ երրորդի պարագայում)։

Փորձագետները նաեւ նշում են, որ արգելված է ամենափոքրիկների (6 ամսականից փոքր) համար այն սնունդը, որը պարունակում է շաքարի մեծ քանակություն։ Ավելին, նրանք կոչ են անում արգելք մտցնել շաքարի ավելացման հանդեպ (ներառյալ կոնցենտրացված մրգահյութերը) մանկական սննդի ամբողջ արտադրանքի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել