• Latest news

Ինչպե՞ս ճիշտ սնվել շոգ եղանակին. խորհուրդ է տալիս բժիշկ-գաստրոէնտերոլոգը

20 հուլիսի, 2019  15:00

Շոգ եղանակին հատուկ ուշադրություն պետք է հատկացնել սննդին եւ հետեւել որոշ կանոնների։

Ինչպես ասաց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանը հուլիսի 20-ի մամուլի ասուլիսում, ամռանը սննդային թունավորումներն առավել հաճախ են պատահում, եւ ռիսկի խմբում են հղի կանայք ու կերակրող մայրերը, երեխաներն ու տարեցները։ Նրանց պարագայում թունավորման առաջին ախտանշանների հայտնվելուն պես (թուլություն, փսխում, բարձր ջերմություն) հարկ է անհապաղ դիմել բժշկի։

Բժիշկը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ամռանը մթերքներն ավելի շուտ են փչանում, իսկ դա նշանակում է, որ անգամ պիտանիության չսպառված ժամկետով մթերքները կարող են պիտանի չլինել սննդում օգտագործվելու համար։ Այս առնչությամբ արժե ուշադրություն դարձնել դրանց արտաքին տեսքին, համին եւ հոտին, տապ եղանակին սննդաբաժնից բացառել կաթը, ալկոհոլը եւ պահածոները, որոնք կարող են սրել սննդային թունավորումը։ Ցանկալի չէ նաեւ ամռանը հում եւ թթու մթերքներ օգտագործելը, մեղրը, կիտրոնը, քանի որ դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը։

Սրտաբան-թերապեւտ Լամարա Մանուկյանն իր հերթին հորդորեց հրաժարվել քաղցր եւ գազավորված ըմպելիքներից եւ նախապատվությունը տալ սովորական ջրին։ Արժե նաեւ հանքային ջուր խմել, որը կօգնի վերականգնել ջրի եւ աղի փոխանակությունն օրգանիզմում։ Չնայած շոգ եղանակին մեծ է բանջարեղեններ եւ մրգեր ուտելու ցանկությունը, փորձագետը խոհուրդ է տալիս հրաժարվել սպիտակուցային սննդից, հատկապես տարեց մարդկանց։ Արժե նախապատվությունը տալ դյուրամարս մսին (օրինակ՝ հավի մսին)։

Նրանց, ովքեր իրենց հնագիստն անցկացնում են արտասահմանում, Մանուկյանը խորհուրդ է տալիս զգուշությամբ օգտագործել տեղի խոհանոցի կերակուրները, քանի որ դրանց մեծ քանակությունը կարող է դժվարությամբ յուրացվել օրգանիզմի կողմից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել