• Latest news

Անհավանական դեպք. կնոջ մոտ ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտատը ձեռքից տեղափոխվել է թոքի մեջ (ֆոտո)

20 հուլիսի, 2019  17:52

Անհավանական դեպք է տեղի ունեցել Պորտուգալիայում. 31-ամյա կնոջ մոտ ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտատը ձեռքից տեղափոխվել է թոքի մեջ։

Համաձայն BMJ Case Reports ամսագրում հրապարակված հաշվետվության, անունը չնշած կինն օգտագործել է հակաբեղմնավորման այդ մեթոդը ութ տարվա ընթացքում։ Սակայն վերջին երեք ամիսներին նա արգանդային արնահոսություն է ունեցել, որն արդյունքում նրան հոսպիտալացնելու պատճառ է հանդիսացել։ Սքանավորման ժամանակ բժիշկները չեն կարողացել հայտնաբերել իմպլանտատը նրա ձեռքի մեջ։ Մանրակրկիտ զննությունից հետո այն հայտնաբերվել է նրա ձախ թոքի ստորին հատվածում։

Բժիշկների կարծիքով՝ իմպլանտատի տեղաշարժը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել երակների եւ զարկերակի միջոցով։ «Եթե իմպլանտատները շատ խորը ներդրվեն, դրանք կարող են մտնել երակային համակարգ, իսկ հետո՝ թոքի զարկերակ»,- նշում են նրանք՝ ավելացնելով, որ ավելի վաղ բժշկական պրակտիկայում գրանցվել են նման մի քանի դեպքեր։

Իմպլանտատը թոքից հեռացնելու համար կնոջը վիրահատել են, եւ չորս օր հետո նրան տուն են ուղարկել։ Բժիշկները չեն բացառում, որ պացիենտի արգանդային արնահոսությունը, որը նրան հոսպիտալացնելու պատճառ է դարձել, եղել է դաշտանային ցիկլի վերականգնման հետեւանք։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել