• Latest news

Շրջված ոտք. երեք տարեկան տղան սարկոմայի բուժման եզակի վիրահատության է ենթարկվել (ֆոտո)

24 հուլիսի, 2019  12:56

Ավստրալիայի փոքրիկ բնակիչ Մաքսի Ռիչարդսի շարժունակությունը վերադարձնելու համար բժիշկները եզակի վիրահատություն են կատարել։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 2016 թվականին տղայի մոտ հայտնաբերվել է օսթեոգեն սարկոմա, որի չարորակ բջիջները առաջանում են ոսկրի հյուսվածքից։

Սկզբում բժիշկները ենթադրում էին, որ հիվանդության պատճառը վիրուսն է, բայց մանրազնին ուսումնասիրությունից հետո 15 ամսական Մաքսիի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Փոքրիկն ընդհանուր առմամբ քիմիաթերապիայի 23 կուրս անցավ։ Բացի այդ, իրականացվեց ռոտացիոն պլաստիկա՝ հեռացվեց ոտքի միջին հատվածը, ինչից հետո կտրված վերջույթը շրջվեց 180 աստիճանով։ Վիրաբուժական այս մեթոդը թույլ է տալիս օգտագործել սրունք-թաթային հոդը ծնկի փոխարեն։ Դրա շնորհիվ պացիենտը հատուկ պրոթեզի օգնությամբ հնարավորություն է ստանում վերադառնալ ակտիվ կյանքի լիակատար ապաքինումից հետո։

Այժմ Մաքսին  կարող է վազել, ինչպես նաեւ ակտիվ խաղեր խաղալ հասակակիցների հետ։ Երեխան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու առողջանալու համար, քանի որ քիմիաթերապիայի պատճառով նրա մոտ խնդիրներ են առաջացել լսողության հետ կապված, ինչպես նաեւ հետ է մնում նրա զարգացումը։ Նա մեկ ամիս դեռ ստիպված է անցնել 15 տարբեր բժշկական միջամտությունների միջով, այդ թվում՝ ֆիզիոթերապիա։

Տղայի ծնողները փորձում են տեղեկացված լինել եւ տեղեկացնել ռոտացիոն պլաստիկայի մասին, քանի որ Մաքսիի արտասովոր ոտքը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ «Ամենից հաճախ մեզ հարցնում են՝ մտադիր չե՞նք արդյոք ոտքը ճիշտ տեսքի բերել»,- ասում են նրանք։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել