• Latest news

Կծու սնունդը կարող է ծերունական տկարամտրության  զարգացման պատճառ դառնալ

24 հուլիսի, 2019  21:25

Կծու սննդի օգտագործումը կապված է առողջության համար լուրջ ռիսկերի հետ: Nutrients ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ կծու սնունդը կարող է ծերունական տկարամտրության  զարգացման պատճառ դառնալ: Գիտական աշխատանքին ներգրավվել են Կատարի, Հարավային Ավստրալիայի, Ադելաիդայի համալսարանների(Ավստրալիա) եւ Փենսիլվանիա նահանգի համալսարանների (ԱՄՆ) գիտնականները:

Մասնագետները վերլուծել են Չինաստանի գրեթե 5 հազար բնակիչների տվյալները, որոնց միջին տարիքը հետազոտության սկզբում կազմել է 63,5 տարի:

Փորձի մասնակիցների մասին տեղեկատվությունը հավաքվել է 1991-ից մինչեւ 2006 թվականը, ընդ որում կամավորները յուրաքանչյուր երկու-երեք տարին մեկ ինտելեկտուալ ունակությունների մակարդակի մասին թեստեր են անցել: Բացի դրանից, նրանք  օրագիր են պահել՝ գրելով սպառվող սննդի  վերաբերյալ տեղեկություններ:

Պարզվել է, որ որքան կծու է եղել սննդաբաժնում ներառված սնունդը, այնքան ավելի արագ են մարել մասնակիցների կոգնիտիվ ունակությունները: Այսպիսով, նրանք, ովքեր օրական 50 գ եւ ավելի շատ թարմ կամ չորացրած չիլի պղպեղ են օրական օգտագործել, հիշողության եւ մտածողության կարողությունների վատթարացման վտանգը երկու անգամ ավելի բարձր է եղել  ի տարբերություն նրանց, ովքեր չեն  կերել կծու սնունդ:

 Ընդ որում կծու սննդի  առավել ուժեղ բացասական ազդեցությունը նկատվել է նիհարների եւ ֆիզիկապես ակտիվ տարեցների մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել