• Latest news

Ցերեկային քնկոտությունը կարող է վկայել Ալցհեյմերի հիվանդության զարգացման մասին

14 օգոստոսի, 2019  16:08

Սան Ֆրանցիսյկոյում Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ ցերեկային քնկոտությունը կարող է Ալցհեյմերի հիվանդության վաղաժամ զարգացման նախանշան լինել:

Բանն այն է, որ առույգության համար պատասխանատու գլխուղեղի բջիջները դառնում են տվյալ նյարդաբանական խանգարման առաջին թիրախներից մեկը:

Հետազոտության շրջանակում գիտնականները պարզել են, որ Ալցհեյմերի հիվանդությամբ մարդիկ մշտական քնկոտություն են զգում, ընդ որոոմ մինչեւ հիշողության հետ կապված խնդիրների զարգացումը:

Հետազոտելով Ալցհեյմեր հիվանդությամբ 13 մահացած հիվանդների ուղեղը մասնագետները հայտանբերել են, որ առույգության համար պատասխանատու ուղեղի երեք հատվածները      ՝ երկնագույն բիծը (locus coeruleus), հիպոթալամուսի լաթերալ հատվածը եւ տուբերոմամիլյար միջուկը մինչեւ 75 տոկոսոով զրկվել են իրենց նեյրոններից:

Հենց դա է դառնում այդ խանգարումով տառապող մարդկանց մշտական քնկոտության պատճառ:

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կօգնեն բարելավել Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտների բուժումը:

Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել