• Latest news

Ոգելիցի հանդեպ սերը գեների մեջ է

16 օգոստոսի, 2019  09:39

Հետազոտողների միջազգային խմբին հաջողվել է լույս սփռել կերակուրի եւ ալկոհոլային ըմպելիքների հանդեպ մարդկանց հակվածության վրա: Ըստ Nature Human Behaviour ամսագրում հրապարակված հոդվածի՝ ոգելիցի հանդեպ սերը գեների մեջ է:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 40-ից մինչեւ 69 տարեկան շուրջ 500 հազար մարդու գենետիկ տվյալները: Արդյունքում հայտնաբերվել են գենոմի 46 նոր հատվածներ, որոնք որոշում են մարդու հակվածությունը ալկոհոլի օգտագործման հանդեպ: Այսպես՝ գենետիկ ցածր նախահակվածության առկայությամբ մարդիկ օրական միջինը 2,6 գրամ ավելի քիչ են ոգելից խմում նրանց համեմատությամբ, ովքեր բարձր նախահակվածություն ունեն:

Եվս մեկ հետազոտություն վերաբերում է նատրիումի՝ կերակրի աղի հիմնական բաղադրիչի գործածման հանդեպ գենետիկ նախահակվածությանը: Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում հաղորդվում է, որ գրեթե 500 հազար մարդկանց անալիզի արդյունքներով հայտնաբերվել են գենոմի 50 հատվածներ՝ կապված նատրիումի գործածման մակարդակի հետ, եւ 13 հատվածներ՝ կապված կալիումի գործածման հետ:

Ընդ որում՝ աղի կերակուրի հանդեպ սերը որոշող գենետիկ տարբերակը կապ ունի գեների հետ, որոնցում մուտացիաները մեծացնում են ճարպակալման, հիպերտոնիայի եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է