• Latest news

 Պիստակը կարող է օգնել նիհարե՞լ

24 օգոստոսի, 2019  09:55

Պիստակը քիչ կալորիա եւ ճարպ չի պարունակում, չնայած դրան, այն կարող է օգնել նիհարել: Այս մասին նշվում է բրիտանական Nutrition գիտական ամսագրում:

Ըստ հետազոտողների՝ պիստակներով հարկավոր է փոխարինել թեթեւ սնվելու ստանդարտ մթերքները. դա հնարավորություն կտա  20 տոկոսով նվազեցնել ցերեկային սննդաբաժինը:

Հետազոտության մասանկիցներին առաջարկել են բոլոր թեթեւ ուտելիքները (սովորաբար դա աղանդերն է) փոխարինել պիստակներով: Կամավորների մի խումբը պետքէ այնպես սնվեր, որպեսզի նրանց սննդաբաժնի 20 տոկոսը կազմեին պիստակները. արդյունքում նրանք սկսել էիւն ավելի շատ պրոտեին եւ ճարպեր եւ ավելի քիչ աշխաջրեր օգտագործել (նրանց սննդաբաժնի 51 տոկոսը կազմում էին աշխաջրերը, 20 տոկոսը սպիտակուցները, 29 տոկոսը՝ ճարպերը): Վերահսկվող խմբի մարդիկ սնվել էին սովորականի պես (սննդաբաժնի 60 տոկոսը կազմել են ածխաջրերը, 15 տոկոսը՝ սպիտակուցները, 25 տոկոսը՝ ճարպերը):

Աղանդերը պիստակներով փոխարինելու արդյունքում կես տարում իրանի ծավալը մոտ 2 սմ-ով կրճատվել է (հագուստի մոտ կե չափով): Եվ սա առանց մնացած սննդաբաժնի եւ ֆիզիկական ակտիվության  փոփոխության:

Պիստակներն իրենց կազմի պատճառով  շատ հարմար են թեթեւ սնվելու համար: Դրանք հարուստ են ճարպերով, բջջաթաղանթով եւ սպիտակուցներով:

6 ամիս անց առաջին խմբի մարդկանց իրանը նիհարել  է 0.7 դյույմով, ինչը համարժեք է մեկ չափին: Սա հիանալի արդյունք է՝ հաշվի առնելով, որ նիհարելու համար նրանք ոչ մի այլ բան չեն արել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի