• Latest news

Ինչպե՞ս նվազեցնել վնասը սմարթֆոններից

26 օգոստոսի, 2019  11:54

Perdana University-ից (Մալայզիա) գիտաշխատող Էռնա Ֆարիզա Մոհդ Պուտը  մի քանի խորհուրդ է ներկայացրել, թե ինչպես կարելի  նվազագույնի հասցնել առողջության համար վնասները սմարթֆոնների կամ այլ գաջեթների օգտագործման ժամանակ:

Մսասնագետի խոսքով՝ այսօր շատերը սմարթֆոնների երկարատեւ օգտագործման պատճառով տառապում են առողջական խնդիրներից:

Ամենահաճախ հանդիպող խնդիրներից  է վատ կեցվածքը, հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրները, այդ թվում հոդերի, մկանների, նյարդերի եւ ջլերի հետ:

Ի՞նչ կարելի է անել այս խնդիրներից խուսափելու համար

Մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս հեռախոսն ընտրել ձեր ձեռքի չափով. գնելու ժամանակ ստուգել՝ արդյոք հեռախոսը շատ մեծ չէ ձեր ձեռքի համար եւ կարող եք արդյոք բռնել հեռախոսը եւ տարբեր կողմերից էկրանին դիպչել բութ մատով եւ ցուցամատով:

Եթե սմարթֆոնի վրա տեքստ եք հավաքում, ավելի օգտակար է մատները հերթագայել, որ բթամատի եւ դաստակի ցավն ու լարվածությունը նվազեցվեն:

Մեջքի եւ պարանոցի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հեռախոսով աշխատելիս ճիշտ կեցվածք ընդունել. ավելի լավ է սմարթֆոնը չդնել ծնկներին կամ կրծքավանդակի տակ, փոխարենը խորհուրդ է տրվում հեռախոսը դնել կրծքավանդակի, կզակի կամ աչքերի մակարդակին՝ պարանոցը նվազագույնս թեքելու համար:

Մասնագետի խոսքով՝ անչափ վտանգավոր է հեռախոսը ականջի եւ ուսի միջեւ սեղմելու սովորությունը. այս դիրքը ճմլում է մեջքի սկավառակները եւ կարող է առաջացնել նյարդերի ճզմում: Աշխատեք խոսելիս հեռախոսը պահել ձեռքով կամ բարձրախոսով ականջակալներ օգտագործել:

Դրանից բացի, խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կես ժամը մեկ հեռախոսն ու այլ սարքերը մի կողմ դնել եւ պարզ վարժություններ կատարել՝ մատների, դաստակների եւ վզի նախավարժանք անել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել