• Latest news

3 պարզ փոփոխություն, որոնք կարող են երկարացնել ձեր կյանքը 12 տարով

28 օգոստոսի, 2019  23:46

Կենսակերպի ընդամենը երեք պարզ փոփոխություն կարող է միջին վիճակագրական մարդու կյանքը երկարացնել 11-12 տարով, հավաստում են Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մասնագետները։ Դրա համար հարկավոր է ընդամենը հրաժարվել ծխելուց (կամ երբեք չսկսել ծխել), հետեւել առողջ սննդակարգին եւ լինել ֆիզիկապես ակտիվ։

Գիտնականները վերլուծել են 45-79 տարեկան 25 հազար մարդու տվյալները։ Կամավորների հետ զրուցել են, նրանք պատասխանել են սնվելու եւ կենսակերպի մասին հարցերին, ինչպես նաեւ զննվել են բժիշկների կողմից։

Արդյունքում պարզվել է հետեւյալը.

  • օրական 5 բաժին մրգի եւ բանջարեղենի օգտագործումը կյանքը միջինը երկարացնում է 3 տարով,
  • ծխելուց ձեռնպահ մնալը կյանքը երկարացնում է 4-5 տարով,
  • կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն օգնում է 3 տարի ավելի ապրել։

Գիտնականները կոչ են անում բոլորին ուշադրություն դարձնել այս հետազոտության արդյունքներին  եւ համապատասխան շտկումներ մտցնել իրենց կյանքում։

Օֆիսային կամ նստակյաց այլ աշխատանք ունեցող մարդկանց նրանք խորհուրդ են տալիս  օրական նվազագույնը մեկ ժամ հատկացնել ֆիզիկական ակտիվությանը, անգամ եթե դրանք պարզապես ոտքով զբոսանքներ լինեն։ Նրանք, ովքեր քիչ են շարժվում աշխատավայրում, պետք է հավելյալ բեռնվածությանը հատկացնեն օրական եւս 30 րոպե։ Իսկ նրանք, ովքեր ակտիվ են եւ շատ են շարժվում աշխատավայրում, լրացուցիչ վարժությունների կարիք չունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել