• Latest news

Ֆուտբոլը վտանգավոր է սեռական առողջության համար. Հարվարդի համալսարան

28 օգոստոսի, 2019  22:32

Սպորտով զբաղվելն, անշուշտ, օգտակար է առողջության համար, բայց Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները կարողացել են պարզել դրա բացասական կողմը։

Հետազոտության շրջանակում հարցման են ենթարկվել ԱՄՆ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) 3400 նախկին ֆուտբոլիստներ։ Նրանք բոլորը պետք է տեղեկացնեին այն մասին, թե որքան հաճախ են գլխին կամ պարանոցին ստացած հարվածներից հետո նրանք գլխապտույտ, սրտխառնոց ունեցել կամ կորցրել կողմնորոշումը, ինչպես նաեւ գլխացավերի, գիտակցության, տեսողության կորստի մասին։ Բոլոր նշված ախտանշանները կարող են մատնանշել ուղեղի ցնցման մասին։

Պարզվել է, որ այն խաղացողները, ովքեր իրենց մարզական կարիերայի ընթացքում ավելի շատ են ունեցել այդ ախտանշանները, երկու անգամ ավելի հաճախ են բախվել տեստոստերոնի ցածր մակարդակի եւ էրեկտիլ դիսֆունկցիայի հետ (նրանց համեմատ, որոնց մոտ այդ ախտանշաններն ավելի քիչ են եղել)։

Ընդհանուր առմամբ, հարցման ենթարկվածների 18 տոկոսը տեղեկացրել է տեստոստերոնի ցածր մակարդակի մասին, 23 տոկոսը՝ էրեկտիլ դիսֆունկցիայի, եւս մոտ 10 տոկոսը՝ երկուսի առկայության մասին։

Ուղեղի ցնցման եւ հորմոնալ ու սեռական դիսֆունկցիայի միջեւ կապը հետազոտության հեղինակները կապում են գլխին հարվածների պատճառով հիպոֆիզի աշխատանքի վրա բացասական ազդեցության հետ։

Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են JAMA Neurology ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել