• Latest news

Գիտնականները բացահայտել են ռոմանտիկ հարաբերությունների գաղտնիքը

30 օգոստոսի, 2019  09:36

Ալբերտայի համալսարանի (Կանադա) հոգեբաններին հաջողվել է բացահայտել ռոմանտիկ հարաբերությունների գաղտնիքը: Journal of Family Psychology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ չնայած զուգընկերոջը փոխելուն, մարդիկ ռոմանտիկ հարաբերությունները հաստատում են միեւնույն սցենարով:

Գիտական աշխատանքի ընթացքում վերլուծվել են Գերմանիայի 554 բնակիչների մասնակցությամբ հարցման արդյունքները: Մասնագետներին հետաքրքրում էր 4 առանցքային պահ՝ մինչեւ իրենց սիրային կապի ավարտի տարին, դրա ավարտի տարին, նոր հարաբերություններ սկսելու պահից առաջին տարին եւ դրանք խզելուց հետո տարին:

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ ուսումնասիրել են, թե փորձարկվողները որքան հաճախ են սեքսուալ հարաբերության մեջ եղել իրենց զուգընկերոջ հետ, նրանց բավարարվածության, վստահության եւ անկեղծության մակարդակը, ինչպես նաեւ այն, թե որքան հաճախ են իրենց երկրորդ կեսին հայտնել իրենց հիացմունքն ու հարաբերությունները շարունակելու համոզվածությունը:

Պարզվել է, որ հետագա հարաբերություններում միայն 2 ասպեկտ էր փոխվում՝ մեծանում էր սեռական շփման հաճախությունը, ինչպես նաեւ զուգընկերոջով անթաքույց հիացմունքը: Մնացյալ ամեն ինչը մնում էր անփոփոխ մակարդակում:

Գիտնականները սա բացատրում են հարաբերությունների առաջին փուլում իրենց երկրորդ կեսի իդեալականացմամբ: Այնուհետեւ զգացմունքներ առաջանալուց հետո հարաբերությունները զարգանում են հին սցենարով: Բանն այն է, որ մարդը չի փոխվում, ինչը նշանակում է, որ նոր զուգընկերոջ հետ նա, ամենայն հավանականությամբ, կհետեւի վարքագծային նույնպիսի սխեմաներին, ինչ նախորդների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է