• Latest news

Ինչպիսի նախաճաշ պատրաստել դպրոցականի համար․ դիետոլոգի խորհուրդներ

4 սեպտեմբերի, 2019  18:22

Դասերից առաջ նախաճաշելն ավելի քան ցանկալի է․ լիարժեք նախաճաշը ոչ միայն «կարթնացնի երեխակի մետաբոլիզմը, այլեւ կօգնի նրան ավելի լավ յուրացնել դպրոցում ստացած գիտելիքները՝ պնդում է դիետոլոգ Գայանե Շահատունին։ Սակայն նախաճաշին ուտել ինչ պատահի՝ վատ գաղափար է։

Ի՞նչ կարելի է պատրաստել նախաճաշին դպրոցականի համար, որպեսզի նրա օրգանիզմն ապահովվի անհրաժեշտ էներգիայով եւ սննդարար նյութերով։ NEWS.am Medicine-ի հետ զրույցում դիետոլոգը պատմեց երեխայի իդեալական նախաճաշի վերաբերյալ իր տեսակետը։

Նրա կարծիքով, օրը ցանկալի է սկսել բարդ ածխաջրեր պարունակող որեւէ շիլայով։ Դա կարող է լինել վարսակ (սակայն ոչ արագ պատրաստվող), հնդկաձավար կամ, օրինակ, շականակագույն բրինձ։ Շիլայի մեջ կարելի է ավելացնել մի քիչ բնական կարագ (կարեւորն՝ առանց բուսական յուղերի եւ այլ հավելումների), սակայն շաքարը եւ ցանկացած համային հավելումները այնտեղ տեղ չպետք է ունենան։ Աղի քանակը շիլայի մեջ պետք է լինի չափավոր՝ մասնագետի խոսքերով, երեխային պետք է վաղ մանկությունից սովորեցնել չչարաշահել աղը, քանի որ այն վտանգավոր է առողջության համար։

Եթե երեխան չի սիրում շիլաներ, կարելի է նրա համար պատրաստել կաթնաշոռից կամ մածունից նախաճաշ՝ ավելացնելով այնտեղ, օրինակ, վարսակ եւ մի քիչ մեղր։ Նախաճաշի այս տարբերակը նույնպես դպրոցականին բավական էներգիա կտա առաջին մի քանի ժամը։

Նախաճաշի եւս մեկ սննդարար եւ օգտակար տարբերակ՝ խաշած ձու կամ ձվածեղ (սակայն ոչ շատ տապակած)՝ հացահատիկային հացով։

Եթե այս տարբերակներից ոչ մեկը ընդունելի չէ, կարելի է երեխայի համար կարտոֆիլով պյուրե պատրաստել, երեխաների մեծ մասն այն սիրում է։

Իսկ ի՞նչ չի կարելի ուտել նախաճաշին

Երեխաների համար պատրաստի նախաճաշերը, ինչպես նշեց մասնագետը, նրանց չի կարելի, նույնիսկ մեծերին դրանք ուտել ծայրահեղ անցանկալի է։ Այդ մթերքները, որպես օրենք, պարունակում են ոչ քիչ շաքար, աղեր, տրանս-ճարպեր, հավելումներ եւ կոնսերվանտներ, որոնք տեղ չունեն առողջ սննդակարգում։

Պանիր-հացով թեյը նույնպես վատ գաղափար է, պնդում է դիետոլոգը։ Եվ առավել վատ գաղափար է ապուխտով հացը՝ պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր մշակված միս (ապուխտ, նրբերշիկ, երշիկ եւ այլն) պոտենցիալ կոնցեռոգեն է եւ շատ վտանգավոր է առողջության համար։

Միսը եւ բանջարեղենը նույնպես նախաճաշի համար լավագույն մթերքները չեն։ Մասնագետի խոսքով, մսով եւ բանջարեղենով ուտեստները ցանկալի է երեխային առաջարկել ճաշին կամ ընթրիքին։ Վաղ առավոտյան միսն ավելորդ ծանրաբեռնվածություն կլինի նոր արթնացած օրգանիզմի համար, իսկ որոշ բանջարեղեններ կարող են նվազեցնել ստամոքսի թթվայնությունը։ Նույն պատճառով չարժի առավոտյան ուտել մրգեր կամ խմել մրգային հյութեր՝ հավելեց մասնագետը։ Մրգերը, նրա խոսքերով, կարելի է գեղեցիկ կտրատել եւ երեխայի հետ ուղարկել դպրոց, որպեսզի նա դրանք լանչի ժամին ուտի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի