• Latest news

Ինչո՞ւ են մարդիկ տարիքի հետ գիրանում

11 սեպտեմբերի, 2019  22:40

Մարդիկ տարիք հետ սկսում են ավելի հեշտ քաշ հավաքել ոչ թե այն պատճառով, որ նյութափոխանակությունն է դանդաղում, այլ որովհետեւ թուլանում է օրգանիզմի կարողությունը՝ դուրս բերելու ավելորդ ճարպը։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում։

Գոյություն ունեն տարածված մի քանի տեսություններ, որոնք բացատրում են տարիքի հետ ավելորդ քաշի հավաքման ֆենոմենը։ Համաձայն նման տեսություններից մեկի՝ մարդը տարիքի հետ սկսում է ավելի քիչ շարժվել, իսկ սպառվող կալորիաների քանակը մնում է անփոփոխ, ինչի պատճառով էլ նա գիրանում է։ Մյուս տեսության համաձայն՝ տարիքի հետ մարդու մոտ դանդաղում է մետաբոլիզմի արագությունը, ինչն իր հերթին հանգեցնում է քաշ հավաքելուն։

Այժմ Շվեդիայի եւ Ֆրանսիայի  գիտնականներն առաջարկել են այդ ֆենոմենի իրենց բացատրությունը։ 23 տարվա ընթացքում 54 մեծահասակ մարդկանց դիտարկումները ցույց են տվել, որ ծերացմանը զուգընթաց՝ արագությունը, որով ճարպը հեռացվում է բջիջներից, նվազում է։ Հենց դա էլ բացատրում է ավելորդ քաշի ավելացումը։

Գիտնականները հույս ունեն, որ դրանց բացահայտումը կհանգեցնի նոր դեղամիջոցների կամ այսպես կոչված «պահուստային անվի» թերապիայի մեթոդների ստեղծմանը։ Հենց այդպես են անվանում որովայնի եւ կողերի ավելորդ քաշը, որն առաջանում է միջին եւ ավագ տարիքի մարդկանց մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի