• Latest news

Տղամարդու ճակատից հեռացրել են 10-սանտիմետրանոց «սատանայական» եղջյուրը

18 սեպտեմբերի, 2019  11:55

Հնդկաստանի Սագար քաղաքից 74-ամյա Շյամ Լալ Յադավի ճակատից հեռացրել են 4 դյույմ (10,2 սմ) չափի «սատանայական» եղջյուրը:

Mirror Online-ը հայտնում է, որ ֆերմերի գլխի տարօրինակ պալարը հայտնվել է մոտ 5 տարի առաջ գլխի վնասվածքից հետո: Վնասվածքը ստանալու հանգամանքները, սակայն, չեն հստակեցվում: Սկզբում նրա ճակատին է հայտնվել ոչ մեծ ելունդ, որին տղամարդը նշանակություն չի տվել: Հետո նա վարսահարդարներին խնդրել է լուծել ելունդի հարցը, իսկ հետո ինքնուրույն է փորձել կտրել եղջյուրը, բայց կոշտացումը շարունակ աճում էր:

Տղամարդը որոշել է հիվանդանոց դիմել, երբ այլեւս անհնար էր պալարը գլխարկի տակ թաքցնել: Նրան զննելով՝ բժիշկները հաստատել են, որ ճակատին եղջյուր է աճում, որը բաղկացած է կերատինից, ինչպես մարդու եղունգները կամ մազերը:

Նեյրովիրաբույժները վիրահատել են նրան եւ եղջյուրը սղոցել: Անցկացված բիոպսիան ցույց է տվել, որ նորագոյացությունը բարորակ է:

Բժիշկների կարծիքով՝ եղջյուրը կարող է նորից սկսել աճել պացիենտի գանգին: Նրանք նշել են, որ այս հիվանդությունը հազվագյուտ է համարվում: «Սատանայական եղջյուրի» աճելու պատճառներից մեկն է արեգակի ճառագայթների ազդեցությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի