• Latest news

Քնի ո՞ր ռեժիմն է լավացնում առաջադիմությունը

3 հոկտեմբերի, 2019  22:35

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուսման որակի վրա ազդում է ոչ միայն քնի տեւողությունը, այլ նաեւ քնի որակը, հաղորդում է HighTech+-ը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների հետազոտությանը մասնակցել է 100 ուսանող: Օրվա ընթացքում մասնակիցների ակտիվությանը հետեւել են Fitbit սարքի միջոցով:

Հետազոտությունը հաստատել է ուսման որակի վրա քնի արդյունավետությունը, սակայն քննությունից առաջ քնի տեւողությունը պահպանած ուսանողների գնահատականներում փոփոխություններ չեն նկատվել:

Պարզվել է, որ կարեւորը ոչ թե կարեւոր օրվա նախաշեմի գիշերն է, այլ ուսման ընթացքում քնի որակն ու տեւողությունը:

Մեկ այլ կարեւոր գործոն են քնի սովորույթները: Եթե ուսանողը քնում է գիշերը ժամը 2-ին, ապա նրա առաջադիմությունը ցածր է՝ անկախ նրանից, թե քանի ժամ է նա քնել:

Հետազոտությանը մասնակցած ուսանողների մոտ, որոնց քնի տեւողությունը կազմել է 6,5 ժամ, առաջադիմությունն ընկել է 50%-ով՝ ի տարբերություն նրանց, որոնք քնել են մեկ ժամ ավել:

Մյուս կողմից, եթե տարբերությունը փոխվել է գրեթե կես ժամով, ապա առաջադիմությունն ընկել է 45%-ով:

«Սրանք կարեւոր եզրակացություններ են, որոնց մասին պետք է իմանան ուսանողները: Նման համահարաբերակցություն կարող է նկատվել նաեւ ավագ դասարանների դպրոցականների մոտ»,- ասել է գիտնական Ռոբերտ Սթիքգոլդը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll