• Latest news

Ճարպակալման գլոբալ ճգնաժամը նպաստում է երեխաների շրջանում զարկերակային ճնշման բարձրացմանը

8 հոկտեմբերի, 2019  13:20

Ճարպակալման գլոբալ ճգնաժամը նպաստում է 6 տարեկան երեխաների շրջանում զարկերակային ճնշման բարձրացմանը: Ըստ պարբերական ամփոփմամբ հետազոտության եւ 47 հոդվածների մեթա անալիզի՝ 1994-2018 թվականներին մանկական հիպերտոնիայի տարածվածությունն աճել է:

JAMA Paediatrics ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ սա կապված է մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքսի հետ: Հետազոտողների գնահատմամբ՝ 19 տարեկան եւ փոքր երիտասարդների 4 տոկոսը տառապում է հիպերտոնիայով:

2015 թվականին մանկական հիպերտոնիայի տարածվածությունը տատանվում էր 6 տարեկան երեխաների շրջանում 4,32 տոկոսից մինչեւ 19 տարեկան երիտասարդների շրջանում 3,28 տոկոս:

Այս ցուցանիշը 7,89 տոկոսի է հասել 14 տարեկանների շրջանում:

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ մանկական հիպերտոնիան ընդհանրապես բնակչության շրջանում ավելի տարածված երեւույթ է դառնում, ինչը լուրջ խնդիր է ամբողջ շխարհում հանրային առողջապահության համար:

Հետազոտության հեղինակները, սակայն, խոստովանում են, որ դեռեւս անհրաժեշտ են երեխաների շրջանում հիպերտոնիայի ավելի որակյալ համաճարակաբանական հետազոտություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի