• Latest news

Եթե ցանկանում եք երկար ապրել, ապա շուն պահեք

9 հոկտեմբերի, 2019  22:09

Եթե ցանկանում եք երկար ապրել, ապա շուն պահեք:

«Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ շան առկայությունը իսկապես պաշտպանում է ցանկացած պատճառով մահից»,- ասում է էնդրոկրինոլոգ Քերոլայն Քրամերը՝ գլոբալ հետազոտությունների նոր սիստեմատիկ վերլուծության առաջատար հեղինակը, հաղորդում է CNN-ը:

Վերլուծվել են հետազոտությունները, որոնց մասնակցել է ԱՄՆ-ում, Կանադայում, Սկանդինավիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում եւ Մեծ Բրիտանիայում մոտ 4 մլն մարդ: «Նրանց շրջանում, որոնք շուն են պահել, մահացությունը նվազել է 24%-ով»,- ասել է Քրամերը:

Վերլուծությունը նաեւ ցույց է տվել, որ շներն օգնում են մարդկանց վերապրել սրտի կաթվածը կամ ինսուլտը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ սրտի կաթվածն ու ինսուլտն աշխարհում մահվան հիմնական պատճառներից են:

«Այդ հետազոտության ամենահետաքրքիր մասն այն է, որ մարդիկ, որոնք մենակ են ապրել, սակայն շուն են պահել, լավ արդյունքներ են գրանցել»,- ասում է բժիշկ Մարթա Գուլատին՝ CardioSmart.org ամսագրի գլխավոր խմբագիրը:

Սրտի կաթվածից հետո վերապրած միայնակ մարդկանց շրջանում, որոնք շուն են պահել, 33%-ով քիչ է եղել մահվան ռիսկը՝ ի տարբերություն նրանց, որոնք շուն չեն պահել: Ինսուլտի դեպքում այդ ցուցանիշը կազմել է 27%:

«Մենք գիտենք, որ մենակությունն ու սոցիալական մեկուսացումը վաղաժամ մահվան հիմնական գործոններից են, եւ մեր հիպոթեզն այն է, որ տնային կենդանին կարող է դա մեղմել»,- ասել է հետազոտության հեղինակ Թովե Ֆոլը:

«Շուն պահող միայնակ մարդիկ պետք է հաճախ զբոսնեն իրենց շների հետ, եւ մենք գիտենք, որ ֆիզիկական ակտիվությունը կարեւոր է ինֆարկտից կամ ինսուլտից հետո վերականգնվելու համար»,- հավելել է Ֆոլը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել