• Latest news

Սննդաբանները բացահայտել են հավերժ երիտասարդության գաղտնիքը

14 հոկտեմբերի, 2019  11:09

Երիտասարդության պահպանման համար կարեւոր նշանակություն ունի սնունդը, նման եզրակացության են եկել իտալացի փորձագետները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝  հղում կատարելով Lecco Notizie-ին։

Իտալիան երկարակեցության առաջատարներից է։ Տղամարդիկ երկրում ապրում են միջինը 81 տարի, կանայք՝ 85։ Մասնագետները որոշել են գտնել իտալացիների երկարակեցության եւ առողջության պատճառը։

Պարզվել է, որ միջերկրածովյան այդ երկրի բնակիչները հատկապես ուշադիր են սննդի որակի հարցում։ Նրանց սննդաբաժինը հարուստ է սպիտակուցներով, А եւ С վիտամիններով, ֆոլաթթվով եւ հակաօքսիդանտներով։ Բացի այդ, Ապենինների բնակիչները չեն չարաշահում ալկոհոլը, չեն ծխում, քաղր գազավորված ըմպելիքներ չեն խմում եւ նախընտրում են սեփական ձեռքերով պատրաստած ուտելիք տեղական մթերքներից։

Նրանց, ովքեր չեն ցանկանում բախվել ժամանակից շուտ ծերանալու խնդրին, սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգ մտցնել 11 գրամ սպիտակուց մեկ կիլոգրամ քաշի հարաբերությամբ, ինչը թույլ կտա պահպանել բավականաչափ մկանային զանգված։ Բացի այդ, խորհուրդ է տրվում սննդի մեջ ներառել կաթնամթերքներ, ինչպես նաեւ ֆոլաթթվով հարուստ կանաչեղեն եւ հազար։

Փորձագետները նշել են, որ չպետք է բաց թողնել նախաճաշը։ Առավոտյան հարկավոր է խմել կարմիր թուրինջի թարմ քամված հյութ եւ ուտել ոչ մեծ բուռ ընկույզ։ Դա թույլ կտա օրգանիզմին ստանալ С վիտամինի, օմեգա-3 ճարպաթթուների, կալցիումի, հակաօքսիդանտների եւ հանքային աղերի անհրաժեշտ լիցք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է