• Latest news

Կինը քիչ մնաց մահանար ամուսնու հետ սեռական ակտից հետո

8 նոյեմբերի, 2019  17:30

46-ամյա կինը քիչ էր մնացել մահանար ամուսնու հետ սեռական ակտից հետո։ Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, կինն անաֆիլակտիկ ռեակցիա է ունեցել այն դեղից, որն ընդունել էր նրա ամուսինը։ Հենց որ նրանք ավարտել են զբաղվել սեքսով, կինն սկսել է բողոքել գլխապտույտիտ, լուծից եւ ձեռքերի ու ոտքերի քորից։

Մոտ մեկ կամ երկու ժամ հետո նրան տարել են անհապաղ բուժօգնության բաժանմունք, որտեղ պարզվել է, որ նա ենթարկվել է պենիցիլինի ազդեցությանը ամուսնու սերմնահեղուկի միջոցով։

«Նրա ամուսինը վարակիչ էնդոկարդիտի բուժում էր ստանում պարենտերալ նավցիլինով տնային պայմաններում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիվանդանոցում նրան հակաբիոտիկներ են ներարկել, եւ 24 ժամ հետո ախտանշաններն անհետացել են։ Կնոջը դուրս են գրել՝ խիստ զգուշացնելով չզբաղվել սեքսով ամուսնու հետ, համենայն դեպս, մեկ շաբաթվա ընթացքում հակաբիոտիկների ընդունումից հետո, հաշվի առնելով ախտանշանների կրկնվելու բարձր հավանականությունը սեռական ակտից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի