• Latest news

Էլեկտրոնային սիգարետները վնասակար են սրտանոթային եւ նյարդային համակարգի համար. հետազոտություն

8 նոյեմբերի, 2019  20:25

Էլեկտրոնային սիգարետներն այդքան էլ անվնաս այլըտնարք չեն, ինչպես ցույց են տվել սրտանոթային համակարգի վրա դրանց ազդեցության մասին մինչկլինիկական եւ կլինիկական հետազոտությունները:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Cardiovascular Research ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ վեյփինգը կարող է ազդել ինչպես սրտանոթային, այնպես էլ նյարդային համակարգի վրա:

Ինչպես նշել է Օհայո նահանգի պրոֆեսոր Լոռեն Ուոլդը, շրջակա միջավայրի եւ օդի աղտոտման հարցով բոլոր գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ գերփոքր պինդ մասնիկները (2,5 միկրոնի սահմաններում), ներթափանցում են մարդու արյունատար համակարգ եւ ազդում սրտի հյուսվածքների վրա:

Մարդու առողջության համար, սակայն, վտանգավոր են ոչ միայն վերոնշյալ միկրոմասնիկները, այլ նաեւ նիկոտինը, որը բարձրացնում է զարկերակային ճնշումը, ինչը, իր հերթին, մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Նիկոտինի ազդեցությունը նաեւ հանգեցնում է սրտի ռիթմի խախտումներին եւ թրոմբների ձեւավորմանը: Իսկ ահա միկրոմասնիկները, որոնք պարունակվում են էլեկտրոնային սիգարետներում, հանգեցնում են անոթային պատերի սեղմանն ու դրանց թաղանթներում բորբոքիչ գործընթացներին՝ նշվում է հետազոտության մեջ:

Մեկ այլ վնասակար գործոն կարող են լինել արոմատացված նյութերը, որոնք օգտագործվում են վեյփինգի համար սարքերում: Սրտի եւ անոթների վրա դրանց ազդեցության հետազոտությունները քիչ են, սակայն շատ դեպքերում դրանց կազմությունը արտադրողները չեն բացահայտում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի