• Latest news

Աշխարհում առաջին փոխպատվաստված առնանդամն ու ամորձապարկը հարմարվել եւ նորմալ գործում են

8 նոյեմբերի, 2019  23:49

2018թ․ մարտին ամերիկյան վիրաբույժները կատարել են առնադամի եւ ամորձապարկի աշխարհում առաջին փոխպատվաստումը։ Այդ ժամանակվանից անցել է մեկուկես տարի, եւ մասնագետները New England Journal of Medicine գիտական ամսագրում հայտնել են, որ փոխպատվաստված օրգանը հարմարվել է, եւ այժմ պացիենտը կարող է էրեկցիա եւ օրգազմ ապրել։

2010թ․ ամերիկյան զինծառայողը, որին մամուլում անվանում են Ռեյ, Աֆղանստանում պայթել էր հրետանային արկի վրա եւ զրկվել ոտքերից, առնանդամից ու ամորձապարկից։ Պացիենտը հարմարվել էր ոտքերի պրոթեզին, սակայն առնանդամի բացակայությունը նրա համար լուրջ խնդիր էր, նա նույնիսկ ինքնասպանության մասին էր մտածում։

Սկզբում բժիշկները նրան առաջարկել են ֆալոպլաստիկա՝ մարմնի այլ մասերից վերցված հյուսվածքներից եւ անոթներից առնանդամի վերականգնման վիրահատություն։ Սակայն նման վիրահատությունից հետո էրեկցիայի հասնել հնարավոր է միայն հատուկ պրոթեզի միջոցով։

2013թ․ Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցից վիրաբույժը Ռեյին առաջարկել է փորձել փոխպատվաստում կատարել հանգուցյալ դոնորից։ Ռեյը համաձայնել է։

Հինգ տարի անց, 2018թ․ մարտի 25-ին գտնվել է համապատասխան եւ համատեղելի դոնոր։ Վիրաբույժները որոշել են ոչ միայն առնանդամը, այլեւ ամոձապարկը (առանց ամորձիների)՝ որովայնի պատի մի փոքր մասի հետ փոխպատվաստել։ Մինչ այդ ոչ ոք նման բան չէր արել։ Նույն 2018թ․ կատարել էին 3 նման վիրահատություն եւ ամեն անգամ փոխպատվաստել էին միայն առնանդամը։

Վիրահատությունը բարդ էր եւ տեւել է 14 ժամ, որի ընթացքում աշխատել է 11 վիրաբույժներից բաղկացած խումբ։

Վիրահատությունից հետո որոշ ժամանակ Ռեյը վախենում էր, որ փոխպատվաստված օրգանն իր մարմնի մաս չի համարի, սակայն շատ շուտով պարզ դարձավ, որ նման խնդիր չկա։

Փոխպատվաստումից հետո անցել է արդեն մեկուկես տարի, եւ Ռեյի կյանքի որակը, իր իսկ խոստովանությամբ, նկատելիորեն բարելավվել է։ Նա դարձել է ինքնավստահ, կարող է կանգնած միզել, էրեկցիա (ճիշտ է՝ դրա համար նա դեղամիջոցներ է ընդունում) եւ օրգազմ ապրել։

Լուսանկարը՝ Johns Hopkins Medicine / AFP / Scanpix / LETA

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է