• Latest news

Գիտնականները մարդու օրգանիզմում անհայտ վիրուս են գտել

14 նոյեմբերի, 2019  23:48

Գիտնականների միջազգային խումբը մարդու ֆիզիոլոգիական հեղուկի նմուշներում հայտնաբերել է վիրուսի անհայտ տեսակ: Phys.org-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ նոր տեսակը դասվում է բակտերիոֆագերին՝ վիրուսներ, որոնք օգտագործվում են որպես բակտերիաներ ընդունող բջիջներ:

Մասնագետները հետազոտել են մեզի, արյան եւ մարդու օրգանիզմի այլ հեղուկների 111 նմուշներ եւ հայտնաբերել 43 բակտերիոֆագեր, այդ թվում՝ Tunavirinae ենթաընտանիքի նոր տարատեսակ: Այս վիրուսները վարակում են Escherichia coli աղիքային ցուպիկը, որը հակաբիոտիկների հանդեպ անընկալունակ ինֆեկցիաների հարուցիչներից մեկն է:

Կարծիք կա, որ բակտերիոֆագերը կարող են բակտերիաներին փոխանցել դեղերի հանդեպ կայունության գեներ՝ դրանով իսկ նպաստելով պոտենցիալ վտանգավոր բակտերիաների շրջանում հակաբիոտիկների հանդեպ կայունության տարածմանը: Բակտերիոֆագերը կարող են նաեւ հարձակվել բակտերիաների որոշակի տեսակների վրա՝ խախտելով միկրոֆլորայի հավասարակշռությունը եւ նպաստելով տարբեր հիվանդությունների առաջացմանը: Ավելին՝ հետազոտողները պարզել են, որ ֆագերը կարող են շրջակա միջավայրում գոյատեւել առանց ընդունող բջջի, ինչպես նաեւ կարող են կայունություն զարգացնել ախտահանող միջոցների հանդեպ, ինչը դրանք է՛լ ավելի վտանգավոր է դարձնում:

Գիտնականների խոսքով՝ չափազանց կարեւոր է ուսումնասիրել մարդկանց օրգանիզմներում այս վիրուսների տարածվածությունը եւ բազմակերպությունը, նաեւ միմյանց հետ դրանց փոխգործակցությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի