• Latest news

Կենսակերպում երկու փոփոխությունը կօգնի կանանց ավելի հեշտ տանել դաշտանադադարը

16 նոյեմբերի, 2019  09:46

Դաշտանադադարի ախտանշանները թեթեւացնելու համար, ինչպես հաստատում են մասնագետները, անհրաժեշտ է պահպանել երկու հասարակ կանոն՝ պահպանել առողջ քաշ (կամ նիհարել, եթե ավելորդ քաշ կա) եւ չծխել։

Դաշտանադադարի հետ կապված ֆիզիոլոգիական փոփոխությունները անհարմարություն եւ տհաճ զգացողություններ են առաջացնում շատ կանանց մոտ։ Կանանց համար դաշտանադադարի ամենատարածված եւ տհաճ ախտանշաններից են ջերմահորդանքը՝ իրավիճակ, որը բնութագրվում է ջերմությամբ, մաշկի կարմրելով եւ քրտնարտադրությամբ։ Նման հորդումների հետ դաշտանադադարի ժամանակ բախվում է կանանց 85 տոկոսը։ Ընդ որում, կանանց 55 տոկոսի մոտ ջերմահորդումները սկսվում են դաշտանադադարից շատ առաջ։

Ավսրալական Սենտ Լյուսիում Քվինսլենդի համալսարանին կից հասարակական առողջապահության դպրոցի մասնագետները հաստատում են, որ վազոմոտորային ախտանիշները, որոնց թվում են ջերմահորդումները, բոլորովին էլ անխուսափելի չեն դաշտանադադարի ժամանակ։ Նրանց խոսքերով, ծխելուց հրաժարվելը եւ առողջ քաշի պահպանումը կարող են օգնել նվազեցնել այդպիսի ախտանիշների արտահայտչականությունը եւ օգնել կանանց ավելի թեթեւ տանել կլիմաքսը։

Գիտնականները վերլուծել են 8 հետազոտություններ, որոնց մեջ ներկայացված են եղել տարբեր երկրներից 50 տարեկան ավելի քան 21 000 կանանց ընդհանուր տվյալները։ Այդ կանանց մոտ 60 տոկոսը բախվել է դաշտանադադարին բնորոշ ախտանշանների՝ ջերմահորդումների եւ գիշերային քրտնարտադրության հետ։ Մասնակիցների կեսը ունեցել է ավելորդ քաշ, որոնցից 21 տոկոսը՝ ճարպակալում, իսկ 17 տոկոսը ծխել է։

Հետազոտողները հայտնաբերել են, որ հենց ավելորդ քաշն ու ծխելն են այն կարեւոր գործոնները, որոնք կարող են էապես վատացնել կանաց վիճակը դաշտանադադարի ժամանակ։ Ճարպակալմամբ կանաց մոտ հաճախ կամ ծանր ախտանիշների ի հայտ գալու վտանգը 60 տոկոսով ավելի բարձր է, քան նորմալ քաշ ունեցող կանանց մոտ։ Իսկ ծխող կանայք ունեն հաճախ կամ ծանր ախտանիշների ի հայտ գալու ավելի քան 80 տոկոսով ավելի բարձր ռիսկ՝ համեմատած նրանց հետ, ովքեր երբեք չեն ծխել։

Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս ծխելը թողնել մինչեւ 40 տարեկանը լրանալը՝ որքան շուտ, այնքան լավ։ Տվյալները վկայում են, որ ծխելը մինչեւ 40 տարեկանը թողած կանայք նվազեցրել են դաշտանադադարի ժամանակ ծանր ախտանշաններից տառապելու ռիսկը՝ հասցնելով այն երբեք չծխած կանանց ցուցանիշներին։ Կանանց վրա նաեւ դրականորեն է ազդել մինչեւ դաշտանադադարը ավելորդ քաշից ազատվելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է