• Latest news

Բժիշկներին հաջողվել է փրկել շինարարի կյանքը. երկաթե ձողը ծակել է նրա մարմինը՝ կոնքից մինչեւ սիրտը (ֆոտո)

22 նոյեմբերի, 2019  16:02

Չինաստանի Չժեցզյան նահանգի Հուչժոու քաղաքում բժիշկներին հաջողվել է փրկել 22-ամյա շինարարի կյանքը, ով 4 մետր բարձրությունից ընկել է ամրանի վրա:

Unilad պարբերականի հաղորդմամբ՝ ամրանը ծակել է նրա մարմինը կոնքի հատվածում, դիպչել աղիքներին, լյարդին եւ թոքերին՝ անցնելով ընդամենը 3 սմ դեպի սիրտը: Ցավից շինարարը կորցրել է գիտակցությունը:

Նրան տեղափոխել են Second Affiliated Hospital Zhejiang University School of Medicine, որտեղ տղամարդուն վիրահատել են, ընդ որում, վիրահատությանը մասնակցել են լյարդի եւ մարսողական համակարգի եւս երկու մասնագետ: Վիրահատությունը երկարատեւ եւ բարդ է եղել, այն ավարտվել է հաջորդ օրը գիշերը:

Պացիենտի կյանքը հաջողվել է փրկել, բարդացումներ չեն եղել: Այժմ շինարարը շարունակում է բուժումը: 

Լուսանկարը՝ AsiaWire-ի  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել