• Latest news

18-ամյա աղջիկը հիվանդանոցում է հայտնվել շրթունքների մեծացման համար ֆիլեր ներարկելուց հետո (ֆոտո)

23 նոյեմբերի, 2019  15:57

18-ամյա աղջիկը հիվանդանոցում է հայտնվել շրթունքների մեծացման համար ֆիլեր ներարկելուց հետո: Նրա խոսքով՝ միջամտությունից հետո շրթունքները նմանվել էին «պինդ նրբերշիկի», իսկ դրանցից սկսել է արտահոսել «կանաչ եւ դեղին թարախ»,- փոխանցում է FoxNews-ը:

Լորեն Ուինսթանլին պնդում է, որ միջամտության համար վճարել է մոտ 220 դոլար: Նրա խոսքով՝ շրթունքները գրեթե անմիջապես ուռչել են, բայց կոսմետոլոգը հավաստիացրել է, որ այտուցը կիջնի: Բայց այն չի իջել, շրթունքները 3 անգամ մեծացել են եւ սկսել ցավել:

Ուինսթանլին պնդում է, որ ցավազրկողները չէին օգնում, եւ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նրան հիվանդանոցից տուն էին ուղարկել, նրան հոսպիտալացրել են: Նրան վիրահատել են վարակված ֆիլերը հեռացնելու համար:

«Շրթունքներս նման էին պինդ նրբերշիկի,- ասել է նա: - Ես սկսեցի ինձ վատ զգալ, ջերմություն ունեի, վզիս եւ այտերիս կապտուկներ կային: Ինձ անմիջապես հակաբիոտիկներ տվեցին եւ ներերակային ցավազրկողներ: Արյան հետազոտությունը ցույց տվեց, որ ինձ մոտ A խմբի ստրեպտոկոկային ինֆեկցիա է: Ես չէի կարողանում ուտել կամ խմել, քանի որ իմ շրթունքները դեռեւս սովորական չափից 3 անգամ մեծ էին եւ շարունակում էին աճել ու լցվել դեղին թարախով»:

А խմբի ստրեպտոկոկը կարող է առաջացնել մի քանի տարբեր ինֆեկցիաներ, այդ թվում՝ կոկորդի բորբոքում, քութեշ, նեկրոտիկ ֆասցիիտ, ռեւմատիզմ եւ հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտ:

Ուինսթանլին հիվանդանոցում է անցկացրել մեկ շաբաթ:

Լուսանկարը՝ Kennedy News & Media   

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll