• Latest news

Այրոցի դեմ հայտնի դեղերը 2 անգամ մեծացնում են գաստրոէնտերիտի զարգացման ռիսկը

29 նոյեմբերի, 2019  20:10

Այրոցի եւ այլ հիվանդությունների դեմ դեղերի երկար օգտագործումը գրեթե 2 անգամ մեծացնում է վիրուսային գաստրոէնտերիտի զարգացման ռիսկը: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Network Open-ում:

Հետազոտության տվյալներով՝ 153 մարդուց մեկի մոտ, որոնք պրոտոնային պոմպի ինհիբիտորներով բուժում են անցել, կարելի է սպասել գաստրոէնտերիտի զարգացում:

Պրոտոնային պոմպի ինհիբիտորները հայտնի դեղամիջոցներ են, որոնք նվազեցնում են ստամոքսում աղաթթվի արտադրությունը: Սակայն թթվայնության նվազումը, ինչպես պարզվել է, կարող է հանգեցնել աղիքային վարակների հանդեպ զգայունության աճին:

Ընդհանուր առմամբ պրոտոնային պոմպի ինհիբիտորներն անվտանգ են, սակայն ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել դրանց երկարատեւ կիրառման եւ այնպիսի կողմնակի էֆեկտների միջեւ կապը, ինչպիսիք են՝ օստեոպորոզ, վիտամին В12-ի պակաս եւ որոշ վարակներ, այդ թվում Clostridium difficile:

Հետազոտության մեջ մասնագետները վերլուծել են 233 596 պացիենտի մասին տվյալներ, որոնք ընդունել են պրոտոնային պոմպի ինհիբիտորները, եւ 626 887 պացիենտի մասին տվյալներ, որոնք չեն ընդունել դրանք: Վիրուսային գաստրոէնտերիտի գոնե մեկ դեպք է գրանցվել առաջին խմբից 3131 մարդու մոտ եւ երկրորդ խմբից՝ 4327 մարդու մոտ:

Երբ հեղինակներն ուսումնասիրել են ուղեկցող հիվանդությունները, սեռը, տարիքը եւ այլ տվյալներ, նրանք հայտնաբերել են կապ դրանց կիրառման եւ սուր գաստրոէնտերիտի միջեւ. այդ վիրուսային ինֆեկցիայի զարգացման ռիսկը մեծացել է գրեթե 80%-ով 45 տարեկան մարդկանց մոտ, որոնք ընդունել են դեղամիջոցները: Սակայն նրանց մոտ վիրուսային գաստրոէնտերիտի ընդհանուր ռիսկը կազմել է ընդամենը 1,3%: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել