• Latest news

Ո՞ր երկրներում է դեղորայքակայուն տուբերկուլոզով վարակվելու վտանգն ավելի մեծ

29 նոյեմբերի, 2019  23:47

Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում գրանցված են դեղորայքակայուն տուբերկուլոզի դեպքեր, տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությայն (ԱՀԿ) Եվրոպական մասնաճյուղը:

Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, տուբերկուլոզ հիվանդության 85 տոկոսը բաշխված է այդ տարածաշրջանի երկրներում (Թուրքմենստանի մասին վիճակագրությունը բացակայում է): Եւ դրանցից 90 տոկոսի դեպքում առկա է դեղորայքակայուն տուբերկուլոզ: ԱՀԿ-ի հաշվետվության մեջ ասվում է, որ չնայած այդ տարածաշրջանի բոլոր երկրներում տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թիվը զգալիորեն նվազել է վերջին տարիներին՝ առանձին երկրներում իրավիճակն ուսումնասիրելու դեպքում պարզ է դառնում, որ հիվանդության դեղորայքակայուն տիպին պատկանող դեպքերն ավելանում են:

Օրինակ՝ Էստոնիայում եւ Լատվիայում այդպիսի դեպքերի քանակը նվազում է, իսկ Հայաստանում, Բելառուսում, Բուլղարիայում Վրաստանում, Ղազախստանում, Լիտվայում եւ Թուրքիայում շարունակում է մնալ նույն մակարդակում: Իսկ Ադրբեջանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Ռումինիայում, Ռաջիկստանում, Ուկրաինայում եւ Ուզբեկստանում հակառակ միտումն է՝ այդ դեպքերի թիվն աճում է:

Նշենք, որ Հայաստանում ամեն տարի գրանցվում է տուբերկուլոզի շուրջ 250 նոր դեպք, որոնցից շուրջ 60-65-ը՝ դեղորայքակայուն տիպի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել