• Latest news

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված բազմաթիվ լեգենդներ են շրջանառվում. Արուսիկ Մկրտչյան

4 դեկտեմբերի, 2019  13:26

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առումով մեր տարածաշրջանում դեռ աշխատանք կա կատարելու։ Նման կարծիք հայտնեց «Եղիր իրազեկ» ՀԿ-ի ղեկավար, ՄԱԿ-ի տարածաշրջանային «Կարմիր ժապավեն»ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Արուսիկ Մկրտչյանը։

«Օրինակ, աշխարհում կան այնպիսի տարածաշրջաններ, որտեղ ՄԻԱՎ վարակի նոր դեպքեր այլևս չեն հայտնաբերվում: Նրանք հասել են այնպիսի մակարդակի, որ կան ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ, բայց նրանք ստանում են հակառետրովիրուսային բուժում և չեն վարակում: Բացի այդ, իրազեկվածության մակարդակը այդպիսի  երկրներում բավականին բարձր է: Հայաստանը նույնպես որոշակի ձեռքբերումներ ունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում: Ձեռքբերում է այն, որ Հայաստանում հաջողվել է կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը  մորից երեխային: Չէի ասի, որ մենք պասիվ ենք այս առումով, բայց հանրային իրազեկման մակարդակը պետք է բարձրացվի»,- ասաց նա NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Նրախոսքով՝ այս ուղղությամբ արդեն մի շարք քայլեր են իրականացվում.

«Թե՛ ՀԿ-ներն են այս մասին անցկացնում թրեյինգներ, սեմինարներ, թե՛ դպրոցականներն են սովորում այս մասին, ինչպես նաև սոցիալական ցանցերում կան տարբեր հարթակներ, որոնց միջոցով շարունակաբար հիշեցնում ենք, թե ՄԻԱՎ-ը իրականում ինչպես է փոխանցվում: Նկարահանվում են բազմաթիվ սոցիալական հոլովակներ: Այդ հոլովակների հիմնական նպատակը մարդկանց բացատրելն է, թե որ վարքն է համարվում ռիսկային փոխանցման համար, ինչպես է վարակը փոխանցվում և ինչու չի կարելի խտրական վերաբերվել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց: Նաև ինֆորմացիա է տրվում այն մասին, թե ինչպես և որտեղ կարելի է ստուգվել: Մի ժամանակ այդ սոցիալական հոլովակները հեռարձակվում էին  նաև օդանավակայանի սրահներում, որպեսզի միգրանտները և իրենց ընտանիքները տեղյակ լինեին, որ իրենք ռիսկի խմբի մեջ են», - նշեց նա։

Ըստ Արուսիկ Մկրտչյանի՝ հասարակության մեջ դեռևս կան որոշակի կարծրատիպեր այս խնդրրի շուրջ։

«Մարդիկ մտածում են, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել մոծակի կծածի կամ կենցաղային շփումների պատճառով: Այսպիսով, այս թեմայի շուրջ ինչ-որ լեգենդներ են առաջանում, որոնք չեն համապատասխանում իրականությանը և  մարդկանց  մոտ վախեր են ստեղծում: Շատերը մտածում են, որ ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգ սպառնում է միայն թիրախային խմբերին, օրինակ, սեռական փոքրամասնություններին կամ ներերակային ձևով թմրանյութեր օգտագործողներին, բայց դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրաքանչյուրը, եթե չգիտի փոխանցման ուղիները», - նշեց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել