• Latest news

Քնի ո՞ր ռեժիմը կարող է երկարացնել կյանքը

6 դեկտեմբերի, 2019  15:47

Եթե անգամ մարդը ֆիզիկապես ակտիվ է օրվա ընթացքում եւ չի ծխում, սրտի նոպայի ռիսկը նրա մոտ մնում է բարձր, եթե քիչ է քնում կամ, ընդհակառակը, քնում է շատ։ Այս մասին տեղեկացնում են Բոուլդերի (ԱՄՆ) Կոլորադոյի համալսարանի գիտնականները։

Ինչպես տեղեկացվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում, մասնագետներն ուսումնասիրել են 40-69 տարեկան 461 հազար մարդու գենետիկ տվյալները, քնի որակը եւ բժշկական գրառումները, որոնք երբեք սրտի նոպա չեն ունեցել։ Նրանց առողջական վիճակին շարունակել են հետեւել 7 տարվա ընթացքում։

Պարզվել է, որ նրանց համեմատ, ովքեր օրական 6-9 ժամ են քնել, 6 ժամից քիչ քնողների մոտ սրտի նոպայի հավանականությունը 20 տոկոսով ավելին է եղել։ Բայց նրանք, ովքեր քնել են 9 ժամից ավելի, տառապել են սրտի խնդիրներից 34 տոկոսով ավելի հաճախ։ Իսկ օպտիմալ քունը 18 տոկոսով նվազեցնում է ռիսկը գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ որքան ավելի ուժեղ են շեղումները քնի նորմալ ռեժիմից, այնքան սրտի նոպայի ռիսկն ավելի բարձր է։ Այսպես, օրական 5 ժամ քնող մարդկանց մոտ սրտի նոպայի ռիկսը 52 տոկոսով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր քնել են 7-8 ժամ։ Նրանց մոտ, ովքեր քնել են 10 ժամ, դրա հավանականությունը բարձր է եղել  2 անգամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է