• Latest news

Մարզվելու ո՞ր պահից է սկսում մաշվել ճարպը

14 դեկտեմբերի, 2019  09:50

Շատ մարդիկ հավատում են, որ ճարպային նստվածքներն սկսում են մաշվել մարզումներից միայն 30 րոպե հետո, բայց իրականում դա ընդամենը առասպել է։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ճարպերի մաշվելու պրոցեսը իրականում սկսվում է շատ ավելի վաղ. բավական են մարզումների 10 րոպեն եւ 2 րոպե նախավարժանքն ու 3 րոպե ձգումները։

Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ փորձերը ցույց են տվել, որ մարզման այս ռեժիմը թույլ է տվել իսկապես կրճատել ճարպի տոկոսային պարունակությունն օրգանիզմում եւ բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը։ Այնպես որ, ժամերով մարզվել պետք չէ, բավական է օրական 15 րոպեն։

Գիտնականները նաեւ պսակազերծել են առասպելն այն մասին, թե մարզումները մաքուր օդում ավելի արդյունավետ են մարզասրահում մարզվելուց։ Իրականում մարզումները փակ շինությունում (լավ օդափոխության պայմաններում) ավելի մեծ օգուտ են բերում, քան մարզումներն աշխույժ ճանապարհների մոտ, ընդգծում են հետազոտողները։ Ավելին, ցածր ջերմաստիճանները կամ շոգը փողոցում կարող են նվազեցնել մարզման արդյունավետությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել