• Latest news

Նախարար. Մոտ ժամանակներս եւս երկու դեղագործական ընկերություն GMP կստանան

12 դեկտեմբերի, 2013  19:11

Մոտ ժամանակներս եւս երկու հայկական դեղագործական ընկերություն հայտ կներկայացնեն՝ GMP սերտիֆիկատ ստանալու համար: Այս մասին NEWS.am Medicine թղթակցին հայտնեց Հայաստանաի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

«Մենք շատ ուրախ ենք այս բնագավառի առաջին հաջողության համար։ Մի քանի օր առաջ GMP չափանիշ շնորհվեց  «Լիքվոր» ընկերությանը: Կարծում եմ մոտ ժամանակներս այս գործընթացը կսկսեն եւս երկու ընկերություն»,- հայտնեց նախարարը:

GMP չափանիշը («Good Manufacturing Practice», կամ «պատշաճ արտադրական գործունեություն»),-  դեղագործական արտադրության  նորմերի միջազգային համակարգ է: Հայկական արտադրողների ծանոթությունը GMP չափանիշների հետ սկսվեց  2007-2008 թթ՝ USAID/CAPS ծրագրերի աշխատանքի ժամանակ:  Նրա օգնությամբ Հայաստանում ստեղծվեց  GXP չափանիշներով մասնագետների ուսուցման կենտրոն, որի կազմի մեջ մտնում է նաեւ GMP:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll