• Latest news

Ինչպիսի՞ սնունդն է նպաստում քաղցկեղային բջիջների արագ աճին

16 դեկտեմբերի, 2019  09:47

Հագեցած ճարպերով հարուստ սննդակարգը նպաստում է օրգանիզմում քաղցկեղային բջիջների ավելի արագ տարածմանը, պարզել են ԱՄՆ-ից գիտնականները:

Ինչպես փոխանցում է Medical Xpress-ը, քաղցկեղային բջիջները ճարպերը կարող են օգտագործել տարբեր եղանակներով, որպեսզի պահպանեն իրենց կենսագործունեությունը եւ օրգանիզմում ակտիվորեն զարգանան: Մասնավորապես՝ իրենց աճի համար ճարպերը գործարկելու հատկությունը հատուկ է կրծքագեղձի ուռուցքներիի բջիջներին:

Գիտնականների խոսքով՝ իրենց սնունդի համար ճարպ ստանալու նպատակով քաղցկեղային բջիջները կարող են օգտագործել ամենաճկուն մեխանիզմներ:

Նախորդ հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ ճարպային մասնիկներն արյան հոսքում կարող են մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճը: Նոր հետաազոտությունը ցույց է տալիս, որ կրծքագեղձի քաղցկեղի բջիջները կարող են կլանել նախապես արյունից առաջացած մեծ քանակությամբ ճարպ՝ օգտագործելով ճարպային մասնիկների կլանման անսպասելի մեխանիզմ, որը կապված է բջիջների մետաբոլիկ վերածրագրավորմանն հետ:

Հետազոտության համահեղինակ, ուռուցքաբան Ուիլյամ Քինլոուի խոսքով՝ մեծ քանակությամբ ճարպ կլանելով քաղցկեղային բջիջները դառնում են անխոցելի, մասնավորապես՝ դեղերի ազդեցությամբ ոչնչանալուց խուսափելու ունակ: Մարդը որքան շատ է ուտում յուղոտ սնունդ եւ գիրանում, այնքան օրգանիզմում ավելի արագ կարող են տարածվել չարորակ բջիջները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է