• Latest news

Դարի հարցը. բարձրացնո՞ւմ է արդյոք շաքարը զարկերակային ճնշումը

18 դեկտեմբերի, 2019  22:40

Բարձրացնո՞ւմ է արդյոք շաքարը զարկերակային ճնշումը։ Գիտնականները, թվում է, վերջապես գտել են այս հարցի պատասխանը։ Համաձայն նոր հետազոտության, որը հրապարակվել է Journal of the American Heart Association-ում, ամեն շաքար չէ, որ բարձրացնում է ճնշումը. շաքարը, որը պարունակվում է առողջ սննդի մեջ, կապված չէ հիպերտոնիայի ռիսկի հետ։

Ավելին, շաքար պարունակող առողջ սնունդն ունի պաշտպանական հատկություններ, պարզել են գիտնականները՝ վերլուծելով 26 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 930 677 մարդ։

Հետազոտության համաձայն՝ շաքար պարունակող ըմպելիքները 10 տոկոսով կապված են զարկերակային ճնշման բարձրացման հետ, այն դեպքում, երբ մրգերը, բնական մրգահյութի ոչ մեծ քանակությունը, ինչպես նաեւ կաթնամթերքներն ու չզտված հացահատիկեղենից պատրաստված մթերքները՝ շաքարի չափավոր քանակության ավելացմամբ, պաշտպանում են հիպերտոնիայից։

Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են հավելյալ ուսումնասիրություններ շաքարի եւ սիրտ-անոթային հիվանդությունների թեմայով, բայց ստացված արդյունքները հստակ ազդարարում են շաքար պարունակող ըմպելիքների եւ հիպերտոնիայի ռիսկի կապի մասին, այն դեպքում, երբ մրգերը եւ սննդարար մթերքները՝ շաքարի չափավոր քանակի ավելացմամբ, կարող են լինել առողջ սննդի տարրեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է