• Latest news

3 սխալ, որոնց պատճառով դուք չեք կարողանում բավականաչափ քնել

2 հունվարի, 2020  19:12

Քնի խանգարումները ներկայումս շատ տարածված են, եւ բավականին հաճախ դրանց հիմքում ընկած են սխալները, որոնք մենք ինքներս ենք գործում: Որտե՞ք ենք սխալվում, եթե չենք կարողանում բավականաչափ քնել:

Սխալ 1. Մարզումներ երեկոյան ժամերին

Մի կողմից երեկոյան ժամերին մարզվելը, բազմաթիվ մասնագետների կարծիքով, ավելի ճիշտ է եւ օգտակար, քան առավոտյան ժամերի մարզումները: Սակայն քնելուց առաջ մարզվելը լավ միտք չէ. քնի եւ մարզումների միջակայքում անհրաժեշտ է կատարել 3-ժամանոց ընդմիջում, հակառակ դեպքում արյան մեջ կորտիզոլ հորմոնի մակարդակը չափազանց կբարձրանա, ինչը կխանգարի քնին, գրում է Focus պարբերականը:

Սխալ 2. Գաջեթներ

Մենք արդեն չենք պատկերացնում մեր կյանքն առանց սմարթֆոնների եւ պլանշետների, սակայն չարժե մոռանալ, որ դրանց էկրաններից արտացոլվող լույսը շեղում է մեր ներքին ժամանակը՝ ազդելով քնի որակի վրա: Փորձեք օգտվել գաջեթներից առավոտյան եւ ցերեկը, իսկ քնելուց առաջ մի կողմ դնել դրանք: Կարեւոր է նաեւ քնելուց առաջ խուսափել վառ լույսից:

Սխալ 3. Ուշ ընթրիք

Եթե դուք սովոր եք ուշ ժամերին ընթրել, դա կարող է ազդել ձեր քնի որակի վրա, քանի որ օրգանիզմը զբաղված կլինի կերակուրը մարսելու գործով: Մի շարք մասնագետների կարծիքով՝ ցանկալի է ընթրել քնելուց ամենաուշը 2-3 ժամ առաջ, ընդ որում՝ կերակրատեսակները պետք է լինեն հնարավորինս թեթեւ՝ առանց ավելորդ ճարպի եւ շաքարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել