• Latest news

Լազերային էպիլյացիա․ Անվտանգությունը, արդյունավետությունը եւ այն ամենը, ինչ կուզեիք իմանալ այս պրոցեդուրայի մասին

7 հունվարի, 2020  11:43

Մարմնից անցանկալի մազերի հեռացման խնդիրն այսօր արդիական է, ինչպես երբեւէ։ Չէ՞ որ շուտով ամանորյա տոներ են։ Ժամանակակից կանանց եւ տղամարդկանց այսօր հասանելի են մազերի հեռացման շատ մեթոդներ՝ հին ու բարի, թեեւ տրավմավտանգավոր վոսկային էպիլյացիայից մինչեւ գերժամանակակից էպիլյացիան՝ ալեքսանդրիտային լազերի օգտագործմամբ։

Լազերային էպիլյացիան աշխարհում օգտագործվում է արդեն ոչ մեկ տասնամյակ, սակայն նույնիսկ այսօր անցանկալի մազերից ազատվել ցանկացող ոչ բոլոր մարդիկ են բավարար տեղեկացված դրա մասին։ Պարզելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում էպիլյացիայի այս մեթոդը, NEWS.am Medicine-ի թղթակիցը դիմեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մաշկաբան Հրանուշ Գեւորգյանին։

Այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում լազերային էպիլյացիան, ո՞րն է դրա աշխատանքի սկզբունքը։ Որքանո՞վ է անվտանգ այդ պրոցեդուրան՝ համեմատած անցանկալի մազերի հեռացման այլ մեթոդների հետ։

Ի՞նչ է լազերային էպիլյացիան

Լազերային էպիլյացիան, ինչպես բացատրեց մասնագետը, արմատական մազահեռացման մեթոդ է․ լազերային ճառագայթման ազդեցությամբ մազերի ֆոլիկուլները քայքայվում են, եւ դրանցից այլեւս մազեր չեն աճում։

Էպիլյացիան կատարվում է հատուկ սարքի միջոցով․ «Աստղիկ» ԲԿ-ում, մասնավորապես, օգտագործում են ամերիկյան FDA-ի կողմից հավանության արժանացած GentleLaser Pro-U սարքը, որի արտադրողը հայտնի Candela-ն է։

Որքանո՞վ է արդյունավետ լազերային էպիլյացիան

Ի տարբերություն էպիլյացիայի շատ այլ տեսակների, լազերային էպիլյացիան կարող է ընդամենը մի քանի պրոցեդուրայի ընթացքում ազատել ձեզ անցանկալի մազերից՝ եթե ոչ ընդմիշտ, ապա գոնե շատ երկար ժամանակով։

Մազային ֆոլիկուլների մեծ մասը (մոտ 80-90%) գտնվում է քնած վիճակում եւ միայն 10-20%-ն է ակտիվ աճում։ Հենց այդ պատճառով էլ մազերի մեծ մասից ազատվելու համար անհրաժեշտ է էպիլյացիայի պրոցեդուրաների շարք՝ 6-8 շաբաթ ընդհատումներով (40-60 օրը մեկ)։ Այստեղ ամեն ինչ կախված է լազերով մշակման գոտուց եւ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։ Մեծ մասամբ բավական է լինում մոտ 6-10 պրոցեդուրան, որպեսզի մշակվող գոտում դադարեն նոր մազեր աճել։

Յուրաքանչյուր պրոցեդուրան, ինչպես նշեց մասնագետը, տեւում է ընդամենը մի քանի րոպե, եւ պացիենտը տուն է վերադառնում առանց ավելորդ մազերի։

Անվտա՞նգ է արդյոք լազերային էպիլյացիան

«Աստղիկ» ԲԿ-ում օգտագործվող GentleLaser Pro-U-ի լազերային ճառագայթները ներթափանցում են 755 նմ խորությամբ եւ երբեք ոչ ավելի խորը, այդ պատճառով դրանք ազդում են միայն մազային ֆոլիկուլների վրա եւ չեն վնասում մարմնի այլ հյուսվածքները։ Ի հեճուկս տարածված առասպելների՝ լազերային ճառագայթները պարզապես չեն կարող «հասնել» ներքին օրգաններին, որպեսզի դրանց որեւէ վնաս հասցնեն, հենց այդ պատճառով էլ լազերային էպիլյացիան համարվում է ամենաանվտանգներից մեկը։

Բացի այդ, GentleLaser Pro-U սարքում օգտագործվում է սառեցման հատուկ համակարգ, որի շնորհիվ մաշկը չի գերտաքանում, այրվածքներ եւ այլ խնդիրներ չեն լինում։ Ցավի զգացողությունները պրոցեդուրայի ժամանակ նույնպես թույլ են, ինչպես նշեց մասնագետը։ Որեւէ գել պրոցեդուրայի եւս ժամանակ չի օգտագործվում, այդ պատճառով վարակների վտանգը զրոյի է հավասարվում։

Ի տարբերություն էպիլյացիայի այլ մեթոդների՝ լազերային էպիլյացիան կարող է կատարել միայն որակավորված բժիշկը, ինչը պրոցեդուրան էլ ավելի անվտանգ է դարձնում։

Կա՞ն արդյոք հակացուցումներ լազերային էպիլյացիայի համար

Հրանուշ Գեւորգյանը նշեց, որ լազերային էպիլյացիայի համար հակացուցում կարող են լինել բարձր ջերմությունը, վիրուսային հիվանդությունները (օրինակ՝ հերպեսը)՝ սուր փուլում, էպիլեպսիան, ինչպես նաեւ որոշ քաղցկեղային եւ իմունային հիվանդությունները։

Հարաբերական հակացուցում կարող է լինել նաեւ լույսի հանդեպ մաշկի զգայունությունը բարձրացնող դեղորայքի ընդունումը։ Եթե ձեզ նշանակել են այդպիսի դեղամիջոցներ, էպիլյացիան ավելի լավ է անել դրանցով բուժումն ավարտելուց որոշ ժամանակ անց։

Եւս մեկ հակացուցում է արեւայրուքը, նշեց մասնագետը։ Լազերային էպիլյացիան խորհուրդ է տրվում անել նախատեսված արեւայրուքից երկու շաբաթ առաջ, կամ դրանից մի քանի շաբաթ հետո։

Բաց գույնի մազերի լազերային էպիլյացիա անել նույնպես խորհուրդ չի տրվում։ Բանն այն է, որ ինչքան մուգ եւ հաստ են մազերը, այնքան դրանց մեջ ավելի մելանին պիգմենտ կա եւ այնքան ավելի լավ է այն տաքանում ու ավելի արդյունավետ է լինում լազերային էպիլյացիան։ Բաց գույնի մազերի դեպքում ցանկալի արդյունքի հասնել չի հաջողվում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել