• Latest news

Կինը մեկ տարում երկու զույգ երկվորյակներ է ունեցել

10 հունվարի, 2020  13:14

Ալեքսանդրիա Ուոլինսթոնն ամերիկյան Ուեսթ Փալմ Բիչ քաղաքից (Ֆլորիդայի նահանգ) մեկ տարում երկու զույգ երկվորյակներ է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է WPTV-TV հեռուստակայանը։

2019 թվականի մարտին Ալեքսանդրիան երկվորյակներ է ունենում, որոնց անվանում է Մարկ եւ Մալախի։ Իսկ մայիսին իմանում է, որ նորից հղի է, եւ նորից՝ երկվորյակներով։ Դեկտեմբերի 27-ին լույս աշխարհ են գալիս Քայլենը եւ Քալեբը։

Վերջերս Ուոլինսթոնն իմացել է, որ ժամանակին իր տատիկը նույնպես եկվորյակներ է ունեցել, բայց երեխաները մահացել են ծնվելուց հետո։

«Նրանք ասես ինձ են ուղարկել այդ երեխաներին երկնքից»,- ասել է Ալեքսանդրիան։

Երկվորյակներից բացի Ալեքսանդրիան 3 տարեկան աղջիկ ունի։

«Անկեղծ ասած, նա բավական բարդ բնավորություն ունի։ Ես ասես դաստիարակել եմ ոչ թե մեկ, այլ միանգամից երկու երեխայի»,- ավելացրել է ամերիկուհին։

Հունվարի 6-ին Քալեբին դուրս են գրել նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքից, բայց նրա եղբայրը՝ Քայլենը, առայժմ բժիշկների հսկողության տակ է։

Տեսանյութը՝ WPTV News | West Palm Beach Florida / YouTube

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել