• Latest news

Կողքի՞, մեջքի՞ թե՞ փորի վրա․ որ դիրքում է ավելի լավ քնել

13 հունվարի, 2020  22:29

Քնի ժամանակ մարդու դիրքը կարող է ազդել նրա առողջության վրա, ինչպես հայտնում է Focus.de-ն։

Կողքի վրա քնելը

Մասնագետների կարծիքով՝ մարդկանց մոտ, որոնք սովոր են քնել աջ կողքի վրա, բարձր է ստամոքսի հիվանդությունների զարգացման վտանգը, քանի որ այդ դիրքում ստամոքսահյութը կարող է հեշտությամբ հոսել կերակրափող։ Բացի դա, այդ դիրքում բարդանում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, քանի որ ստամոքսը ճնշում է նրան։ Հետազոտությունների տվյալներով՝ մարդիկ, որոնք սովոր են քնել աջ կողքի վրա, երկու անգամ ավելի հաճախ են բախվում ստամոքսի այրոցքի եւ մարսողության խնդիրների հետ, քան նրանք, ովքեր ձախ կողմի վրա են քնում։

Նաեւ համարվում է, որ աջ կողմի վրա քնող մարդկանց մոտ սրտի հետ կապված ավելի շատ խնդիրներ կան, քան «ձախլիկների» մոտ։ Դա կապված է այն բանի հետ, որ օրգանիզմի գլխավոր զարկերակը թեքված է դեպի ձախ, պարզաբանել են մասնագետները։

Միաժամանակ, ինչպես նշում են մասնագետները, կողքի վրա քնի ժամանակ կարեւոր է նաեւ այն, թե ինչ դիրքում են ձեռքերը եւ ոտքերը։ Էմբրիոնի դիրքը՝ կծկված ձեռքերով եւ ոտքերով, հաճախ կապված է վզի եւ մեջքի ցավի հետ։ Համարվում է, որ մեջքի համար ավելի լավ է, երբ կողքի վրա քնած ժամանակ վերեւի ոտքը մի թեթեւ ծալված է, իսկ ներքեւինը՝ ձգված։

Մեջքի վրա քնելը

Եթե մարդը քնում է մեջքի վրա, նրա մոտ կարող են շնչառության հետ կապված խնդիրներ առաջանալ։ Մասնագետների խոսքերով՝ քնի ժամանակ լեզուն կարող է կուլ գնալ։ Շնչառական ուղիները նեղանում են, հայտնվում է խռմփոց։ Եթե նեղացումը լուրջ լինի, շնչառությունը կարող է նույնիսկ կանգ առնել։ Մարդիկ ոչ միշտ են կռահում այն մասին, որ իրենք նման խնդիր ունեն, սակայն շնչառության գիշերային ընդհատումների հետեւանքով կարող են առաջանալ հիպերտոնիա եւ արագ զարկերակ, որոնք մեծացնում են սրտի տագնապի եւ ինսուլտի վտանգը։

Փորի վրա քնելը

Մասնագետների խոսքերով՝ այդպիսի քունը կարող է օգտակար լինել ողնաշարի համար, քանի որ թեթեւանում է միջողային սկավառակների վրա ծանրաբեռնվածությունը (այդպես նրանց հեշտ է պահել ողնաշարի բնական թեքությունը)։ Գոտկատեղի խնդիրներով մարդկանց համար կարող է օգտակար լինել այդ դիրքով քնելը, սակայն ամեն դեպքում դիրքը պետք է գիշերվա ընթացքում մի քանի ամնգամ փոխվի, հավելել են փորձագետները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ