• Latest news

Ե՞րբ է մաշկի ցանը համարվում քաղցկեղի նախանշան

19 հունվարի, 2020  16:37

Դեպքերի մեծամասնությունում մաշկի վրա ցանը կապված է ալերիգիայի կամ մաշկաբանական հիվանդության հետ: Սակայն երբեմն այն կարող է վկայել նաեւ օնկոլոգիական հիվանդության մասին:

«Ցանի առանձնահատուկ վտանգն ի հայտ է գալիս քաղցկեղի կապակցությամբ, քանի որ այն կարող է թողնել մաշկի հետ կապված ինչ-որ անվնաս հիվանդության տպավորություն: Կարող են, օրինակ, առաջանալ կարմիր հետքեր, քոր, այրոց, չորություն, մաշկի թեփոտում: Կարող են նաեւ ի հայտ գալ մաշկի վրա փոքր-ինչ ուռուցիկ բաց կապույտ կամ դեղին անհարթություններ»,-ասել է մաշկաբան Գրիգորի Գոլդինը (Ռուսաստան):

Բժիշկ Գոլդինի խոսքով՝ կան բնորոշ գծեր, որոնք թույլ են տալիս առաջացած ցանի մեջ կասկածել հենց քաղցկեղի առաջացման նշաններ.

  • Ցանը մնում է մաշկի վրա ավելի երկար ժամանակ, քան մաշկի հայտնի հիվանդությունների դեպքում: Ժամանակի ընթացքում դրա մակերեսը սկսում է ստանալ ավելի մեծ չափսեր կամ փոխվում է ցանի բնույթը:
  • Որպես կանոն, քաղցկեղի հետ կապված ցանը չի անհետանում տեղային միջոցներ՝ կրեմներ կամ այլ քսուքներ, օգտագործելիս:
  • Ուժեղ ցանը, որն ի հայտ է գալիս նաեւ բերանի ներքին մասում, ինչպես նաեւ ձեռքերի եւ ոտքերի վրա, կարող է լինել պարանեոպլաստիկ ցան, որը կապված է մարմնի ուրիշ մասերում քաղցկեղի որեւէ տեսակի հետ:

Ինչի՞ն է անհրաժեշտ ուշադրություն դարձնել:

Պուտիկավոր կարմիր ցան, որը դառնում է թեփուկավոր

Գրիգորի Գոլդինի խոսքով՝ լիմֆոմայի դեպքում, օրինակ, մաշկի վրա կարող են ի հայտ գալ սնկային վերքեր, որոնք նման են պուտիկավոր կարմիր ցանի, որը զարգանալով դառնում է թեփուկավոր:

Շատ փոքր կարմիր լաքաներ՝ մաշկը ծածկող

Լեյկեմիայի դեպքում, մասնագետի խոսքով, մաշկի վրա կարող են երբեմն հայտնվել կարմիր լաքաներ, որոնք հայտնի են որպես պետեխիաներ:

Կարմրավուն ցան ձեռքերի կամ մեջքի վրա

Կարմրավուն ցանը ձեռքերի վրա, հատկապես հոդերի շրջանում, ինչպես նաեւ մեջքի վրա շալի տեսքով, կարող է վկայել դերմատոմիոզիտի զարգացման մասին, որն առաջանում է քաղցկեղի որոշ տեսակների դեպքում:

Մուգ, մաշկի ավելի հաստ մասեր

Մաշկի մուգ եւ խտացված հատվածները թեւատակերի, աճուկների եւ պարանոցի շրջանում կարող են վկայել ականտոզի մասին: Այդպիսի լաքաներն ինքնուրույն հիվանդություն չեն, այլ առաջանում են որոշ պաթոլոգիաների դեպքում: Մաշկի վրա դրանց արագ տարածումը կարող է ահազանգել քաղցկեղի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել