Դեպքերի մեծամասնությունում մաշկի վրա ցանը կապված է ալերիգիայի կամ մաշկաբանական հիվանդության հետ: Սակայն երբեմն այն կարող է վկայել նաեւ օնկոլոգիական հիվանդության մասին:
«Ցանի առանձնահատուկ վտանգն ի հայտ է գալիս քաղցկեղի կապակցությամբ, քանի որ այն կարող է թողնել մաշկի հետ կապված ինչ-որ անվնաս հիվանդության տպավորություն: Կարող են, օրինակ, առաջանալ կարմիր հետքեր, քոր, այրոց, չորություն, մաշկի թեփոտում: Կարող են նաեւ ի հայտ գալ մաշկի վրա փոքր-ինչ ուռուցիկ բաց կապույտ կամ դեղին անհարթություններ»,-ասել է մաշկաբան Գրիգորի Գոլդինը (Ռուսաստան):
Բժիշկ Գոլդինի խոսքով՝ կան բնորոշ գծեր, որոնք թույլ են տալիս առաջացած ցանի մեջ կասկածել հենց քաղցկեղի առաջացման նշաններ.
Ինչի՞ն է անհրաժեշտ ուշադրություն դարձնել:
Պուտիկավոր կարմիր ցան, որը դառնում է թեփուկավոր
Գրիգորի Գոլդինի խոսքով՝ լիմֆոմայի դեպքում, օրինակ, մաշկի վրա կարող են ի հայտ գալ սնկային վերքեր, որոնք նման են պուտիկավոր կարմիր ցանի, որը զարգանալով դառնում է թեփուկավոր:
Շատ փոքր կարմիր լաքաներ՝ մաշկը ծածկող
Լեյկեմիայի դեպքում, մասնագետի խոսքով, մաշկի վրա կարող են երբեմն հայտնվել կարմիր լաքաներ, որոնք հայտնի են որպես պետեխիաներ:
Կարմրավուն ցան ձեռքերի կամ մեջքի վրա
Կարմրավուն ցանը ձեռքերի վրա, հատկապես հոդերի շրջանում, ինչպես նաեւ մեջքի վրա շալի տեսքով, կարող է վկայել դերմատոմիոզիտի զարգացման մասին, որն առաջանում է քաղցկեղի որոշ տեսակների դեպքում:
Մուգ, մաշկի ավելի հաստ մասեր
Մաշկի մուգ եւ խտացված հատվածները թեւատակերի, աճուկների եւ պարանոցի շրջանում կարող են վկայել ականտոզի մասին: Այդպիսի լաքաներն ինքնուրույն հիվանդություն չեն, այլ առաջանում են որոշ պաթոլոգիաների դեպքում: Մաշկի վրա դրանց արագ տարածումը կարող է ահազանգել քաղցկեղի մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր