• Latest news

Էքսպերիմենտալ դեղամիջոցը վերադարձրեց նախկին ռեգբիստի տեսողությունը

20 հունվարի, 2020  20:11

Գենային թերապիան վերադարձրեց նախկին ռեգբիստ Ռորի Դեւարի տեսողությունը, որը 22 տարեկանում տեսողությունը կորցրել էր հազվադեպ խանգարման հետեւանքով։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Ռորին Լեբերի ժառանգական օպտիկական նեյրոպաթիա (LHON) ուներ, որի դեպքւոմ գենի մուտացիայի պատճառով մահանում են ցանցաթաղանթի առողջ բջիջները, ինչը հանգեցնում է տեսողական նյարդի մահանալուն։ Այս հիվանդությունն ունենում է 30 հազարից մեկը, սովորաբար նրանք 15-25 տարեկան երիտասարդներ են կամ դաշտանադադարի փուլ մտնող կանայք։ Պացիենտների մեծ մասը ոչինչ չի իմանում հիվանդության մասին այնքան ժամանակ, մինչեւ որ նրանց տեսողությունը չի սկսում կտրուկ վատանալ։ Ներկա պահին այդ հիվանդությունն անբուժելի է։

Որոշ ժամանակ առաջ ամերիկյան կենտրոնը հրավիրեց այդ հիվանդությունն ունեցող 90 կամավորի՝ թեստավորելու բուժման փորձնական մեթոդը։ 2018 թվականի մայիսին Ռորին հայրենի Շոտլանդիայից մեկնեց Դենվեր (ԱՄՆ), որտեղ նրան աչքերի ներարկումներ կատարեցին։ Այդ ժամանակվանից նա բազմիցս մեկնել է ԱՄՆ, որտեղ GenSight Biologics-ի մասնագետները, որ մշակում են նոր բուժումը, զննել են նրան։

Առաջին արդյունքները Ռորիի մոտ ի հայտ եկան արդեն ներարկումից 24 ժամ հետո։ Աստիճանաբար տեսողությունը վերադառնում էր, ինչը ցույց էին տալիս օպտիկական աղյուսակով թեստերը։ Ռորին ասում է, որ միշտ երախտապարտ կլինի ճակատագրին այդ կլինիկական հետազոտություններին մասնակցելու համար, որոնք բարեփոխեցին նրա կյանքը։

Հիմա GenSight Biologics-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչության եւ Եվրոպական բժշկական գործակալության հետ, որպեսզի հավանություն ստանան Lumevoq անունով իրենց նոր դեղամիջոցի համար։

Ինքը՝ Ռորին, հույս ունի, որ դեղամիջոցը հավանության կարժանանա, եւ որ այն կօգնի այլ մարդկանց ծանր, առայժմ պաշտոնապես անբուժելի հիվանդությունը հաղթահարելու գործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ