• Latest news

Ի՞նչ սխալներ ենք մենք հաճախ թույլ տալիս քնելուց առաջ

20 հունվարի, 2020  22:37

Քնելուց առաջ գաջեթների օգտագործումը ժամանակակից մարդու ամենավնասակար սովորություններից մեկն է, ինչպես հաստատում է բժիշկ-քնաբան Ալյոնա Գավրիլովան։

«Երեկոյան Մոսկվա» թերթին տված հարցազրույցում մասնագետը պատմել է, որ քնից առաջ գաջեթների օգտագործումը եւ հեռուստացույցի առջեւ քնելը վատացնում են քնի որակը, քանի որ թարթող կապույտ լույսը քչացնում է մելատոնինի՝ ցիրկադային ռիթմերը կանոնավորող հորմոնի մակարդակը։ Ավելին, քնից առաջ մարտաֆիլմերի, լարված սյուժեներով ֆիլմերի եւ հաղորդումների դիտումը օրգանիզմին ստիպում է սթրեսի հորմոն արտադրել, որը նույնպես խանգարում է քնել։

Եւս մեկ սխալ, որը շատերը թույլ են տալիս քնելուց առաջ, հագեցած ընթրիքն է։ Մասնագետը խորհուրդ է տալիս քնելուց առաջ շատ չուտել, ինչպես նաեւ հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից, մասնավորապես՝ սուրճից եւ թեյից։ Ընդ որում, քաղցած քնել նույնպես չարժի՝ եթե շատ եք ուտել ուզում, կարելի է թեթեւ, ոչ կալորիական սնունդ ընդունել։

Ինչ վերաբերում է ալկոհոլին, ոչ մեծ չափաբաժինը, հնարավոր է, օգտակար լինի, սակայն դրա մեծ քանակը միայն կվատացնի քնի որակը, ընդգծել է մասնագետը։

Քնից առաջ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նույնպես վատ գաղափար է ։

«Սպորտով զբաղվելուց հետո առաջին փուլը օրգանիզմի ակտիվացումն է, որը տեւում է մոտ չորս ժամ։ Դրանից հետո սկսվում է անկում, որի ժամանակ ավելի լավ են քնում»,- ասել է նա։

Միաժամանակ, նրա խոսքերով, քնից առաջ ոչ մեծ զբոսանքը, հակառակը, օգտակար է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ