• Latest news

Չինական կորոնավիրուսը սպանել է 17 մարդու եւ անցել ԱՄՆ, Ուհան քաղաքը փակ է. վերջին նորություններ

23 հունվարի, 2020  11:01

Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսից առաջացած թոքաբորբի զոհերի թիվը հասել է 17-ի, իսկ հիվանդության հաստատված դեպքերի թիվը՝ 541-ի։ Ինչպես տեղեկացնում են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ավելի քան 200 մարդ, որոնք կարող էին շփվել վարակվածների հետ, այժմ կարանտինի մեջ են։

Ուհան քաղաքը փակ է

Չինական Ուհան քաղաքը, որտեղ սկսվել է կորոնավիրուսի բռնկումը, կարանտինի մեջ է. չի կարելի քաղաքից հեռանալ հանրային տրանսպորտով, քաղաք մուտքը սահմանափակված է, ավիաչվերթները, գնացքների եւ ավտոբուսների մեկնումը քաղաքից ժամանակավորապես դադարեցված է, սահմանափակումներն ուժի մեջ են մտնում այսօր, տեղի ժամանակով առավոտյան ժամը 10-ից։ Իշխանությունները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տալիս չհեռանալ քաղաքից՝ կանխելու համար հիվանդության տարածումը։

Դեպք ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում նույնպես նոր կորոնավիրուսով վարակվելու դեպք է հայտնաբերվել։ Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչը, հիվանդությունը հայտնաբերվել է Վաշինգտոնի նահանգում, մոտ 30 տարեկան մի տղամարդու մոտ, որը վերջերս եկել էր Ուհան քաղաքից։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։

Դեպքեր Ռուսաստանում

Ռուսաստանում կորոնավիրուս կասկածվել է երկու պացիենտի մոտ (չինացի ուսանողի եւ Ռուսաստանի քաղաքացու), բայց, վերջին տվյալներով, նրանցից ոչ մեկի մոտ այն չի հաստատվել։ Բժիշկների կարծիքով՝ երկուսի ախտանշանները կարող են կապված լինել սովորական ՍՇՎ-ի հետ։

Այլ երկրներ

Հիվանդության 4 դեպք հայտնաբերվել է Թաիլանդում, 2 դեպք Հոնկոնգում, մեկական՝ Մակաոյում, Թայվանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում եւ, ինչպես արդեն նշվեց, ԱՄՆ-ում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել