• Latest news

Չինական կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 106-ի

28 հունվարի, 2020  10:38

Չինական կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 106-ի, իսկ ընդամենը մեկ օրում վարակման հաստատված դեպքերի թիվը գրեթե կրկնակի աճել է. եթե երեկ ասում էին 2835 դեպքի մասին, ապա այսօր՝ արդեն 4515-ի:

BBC-ն հայտնում է, որ մահացած պացիենտների մեծամասնությունը ուղեկցող հիվանդություններ ունեցող տարեցներ են: Նրանց մեծ մասը Հուբեյ նահանգից է, սակայն վիրուսի հետեւանքով մահվան մեկ դեպք է արդեն գրանցվել նաեւ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում:

Չինաստանի մի քանի քաղաքներ, այդ թվում՝ բռնկման էպիկենտրոն Ուհանը կարանտինի մեջ են: Որոշ քաղաքներում առանց դիմակի փողոց դուրս չի կարելի:

Վիուսի տարածումը զսպելու համար զվարճանքի շատ կենտրոններ, որտեղ չինացիները սովորաբար հաճախում էին ամանորյա տոների ժամանակ, այդ թվում՝ Դիսնեյլենդ այգիները փակել են, իսկ արձակուրդները երկարացրել մինչեւ այս շաբաթվա վերջը: Առայժմ հայտնի չէ, թե դպրոցներում եւ համալսարաններում դասերը երբ կվերականգնեն:

Չնայած բոլոր միջոցառումներին, հիվանդության ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվում նաեւ Չինաստանի մյուս քաղաքներում եւ աշխարհի մյուս երկրներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել