• Latest news

Տղամարդը կասկածել է, որ թրոմբոզ ունի. պարզվել է, կապտուկների "մեղավորը" նոր ջինսն է

28 հունվարի, 2020  21:27

Սան Ֆրանցիսկոյից Twitter-ի օգտատերը՝ MShrayber մականվամբ, կասկածել է, որ խորանիստ թրոմբոզ ունի՝ նկատելով, որ ոտքերը տարօրինակորեն կապտում են։ Նա ինտերնետում կարդացել էր, որ վերջույթների կապտելն այդ հիվանդության մասին է մատնանշում։

Նա, տագնապահար, գնացել է հիվանդանոց։ Այնտեղ, սակայն, պարզվել է, որ ոչ մի թրոմբոզ էլ չունի, իսկ ոտքերը կապտել են նոր ջինսի պատճառով, որը հագել էր առանց լվանալու։

«Ես կցանկանայի, որպեսզի  ինձ հենց հիմա մահապատժի ենթարկեն»,- խոստովանել է նա։

Նրա գրառման մեկնաբանություններում շատերը սկսել են պատմել սեփական պատմությունները «ինքնախտորոշումների» մասին։ Այսպես, Stephanie H. Damassa-ն պատմել է, որ վստահ էր, որ ուղեղի ուռուցք ունի։ Այն ամենը, ինչ նա ուտում էր, անգամ մարինարի սոուսով մակարոնը, կծու անանուխի համ ուներ, եւ դա իսկապես կարող էր ուղեղի ուռուցքի մասին մատնանշել։ Բայց շուտով կինը պարզել է, որ իր խոհանոցում կոտրվել է կծու մանանեխի շիշը, եւ դրա պարունակությունը հայտնվել է բոլոր կաթսաներում եւ տապակներում։

KaraNextWeek մականունով օգտատերը պատմել է, որ դպրոցական տարիներին համոզված էր, որ քաղցկեղ ունի, քանի որ նրա մարմնի վրա մշտապես առեղծվածային կապտուկներ էին լինում։ Համարձակություն հավաքելով՝ աղջիկն իր կասկածների մասին հայտնել է ծնողներին։ Իսկ նրանք, իրենց հերթին, պատմել են, որ աղջիկն ամեն գիշեր քայլում է քնի մեջ եւ խփվում սեղանին։

@corneilius օգտատերը հիշել է իր համադասարանցուն, որին մի անգամ ուղարկել են դպրոցի բուժքրոջ մոտ, որովհետեւ նրա ձեռքը մուգ մանուշակագույն էր դառնում։

«Բուժքույրն ասել էր, որ նա չափից ավելի ամուր է կապում ժամացույցի փոկը»,- պատմել է @corneilius-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել