• Latest news

Կորոնավիրուսով վարակված կինն առողջ երեխա է ծնել

3 փետրվարի, 2020  14:22

Չինաստանի Խարբին քաղաքի (Հեյլունցզյան նահանգ) հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված կինն առողջ աղջիկ է ծնել:

Տեղական լրատվական ECNS պորտալը հայտնում է, որ կինը, ում անունը չի նշվում, հղիության 38-րդ շաբաթում էր եւ վարակվել է կորոնավիրուսով: Հունվարի 30-ին բժիշկները որոշել են կեսարյան հատում կատարել, քանի որ պացիենտի վիճակը վատթարանում էր:

Նորածին աղջկա քաշը կազմում է 3,05 կիլոգրամ: Բժիշկներն Ապգարի սանդղակով նրա առողջությունը գնահատել են 10 միավորից 10:

Ծննդաբերությանը մասնակցած բուժաշխատողները հիմա կորոնավիրուսի ստուգման անալիզ են հանձնում: Նորածին աղջկանից 2 անգամ անալիզ են վերցրել՝ հունվարի 31-ին եւ փետրվարի 2-ին, երկու դեպքում էլ արդյունքը բացասական էր:

Հիմա մայրն ու դուստրը մեկուսացված հիվանդասենյակներում են: Բժիշկների խոսքով՝ կինն ապաքինվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է