• Latest news

Չինաստանից Հայաստան ժամանած հայերը, որոնք ունեցել են ջերմություն, հոսպիտալացվել են

7 փետրվարի, 2020  11:43

Չինաստանից Հայաստան ժամանած հայերը, որոնք ունեցել են ջերմություն, հոսպիտալացվել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Ինչպես հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը, օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացիները հետազոտվել են, ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հայտնավերվել։

«Ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն, բոլորը բացասական արդյունքներով», - գրել է խոսնակը իր ֆեյսբուքյան էջում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարության մեջ, մասնավորապես, ասցում է․

«Այո, սահմանին հոսպիտալացումներ եղել են։ Այո, եղել են Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Այո, նրանք եւ ոչ միայն նրանք մեկուսացվել եւ հոսպիտալացվել են։

Ինչո՞ւ այս մասին չի հրապարակվել։ Շատ պարզ պատճառով։

Սրանք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի ընթացիկ հսկողական աշխատանքներն են՝ ուղղված կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն։ Սրանց սահուն հաջորդում են Առողջապահության նախարարության աշխատանքները։

Չինաստանից ժամանած կամ այդ երկրում վերջին 14 օրվա ընթացքում գտնված յուրաքանչյուր անձ, ում մոտ սահմանը հատելիս ջերմաչափման արդյունքում արձանագրվում է 37 եւ բարձր ջերմություն, անձնակազմի եւ ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով մեկուսացվում եւ հոսպիտալացվում է։ Նրանց առողջական հետագա վիճակով շարունակում է զբաղվել արդեն առողջապահության նախարարությունը։

Բարեբախտաբար, մինչ օրս հոսպիտալացված անձանցից եւ ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել։ Այս առումով պարբերաբար տրամադրվում է ամփոփ սպառիչ տեղեկատվություն, երբ ԱՆ-ն ունենում է համապատասխան հետազոտությունների արդյունքները։

Ավելորդ խուճապի կարիք չկա։ Կարեւորը՝ պատկան մարմիններն իրենց տեղում են։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները։

Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ԱԱՏՄ-ն սերտորեն գործակցում է պատկան այլ կառույցների հետ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ