• Latest news

Կանաչ թեյի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը. գիտնականներ

18 փետրվարի, 2020  12:05

Կանաչ թեյը նյութ է պարունակում, որը արգելափակում է քաղցկեղի բջիջների աճի համար անհրաժեշտ ֆերմենտը: Այս մասին նշվում է նոր ուսումնասիրության մեջ, որի արդյունքները հրապարակվել են International Journal of Food Science and Nutrition ամսագրում:

«ՌԻԱ Նովոտստի»- ի փոխանցմամբ` գիտնականները կապ են գտել կանաչ թեյի կանոնավոր օգտագործման եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ցածր ռիսկի միջեւ: Այսպիսի եզրակացություն է արվել բուսական բաղադրիչների հակաքաղցկեղային հատկությունների 16 ուսումնասիրության վերլուծության արդյունքում:

Պարզվել է, որ կանաչ թեյը էպիգալոկատեխին-3-գալատ (ECGC)` պոլիֆենոլ է պարունակում, որը պայքարում է թթվայնացնող սթրեսի դեմ եւ արգելափակում է ֆերմենտը, որը քաղցկեղի բջիջներին անհրաժեշտ է աճի համար: Սակայն հետաքրքիր է, որ այն դրական արդյունք է ցույց տալիս միայն կրծքի քաղցկեղի հետ կապված: Սակայն շագանակագեղձի, միզապարկի եւ ստամոքսի քաղցկեղի վրա այս միացությունը չի ազդում:

Գիտնականները հորդորում են հաշվի առնել այն փաստը, որ վերլուծվել են ասիացի գիտնականների ուսումնասիրությունները, իսկ Ասիայում օրական մինչեւ տաս բաժակ կանաչ թեյն է համարվում օգտագործման նորմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել