• Latest news

Ինչպիսի՞ սննդակարգը կարող է դանդաղեցնել ծերացումը

19 փետրվարի, 2020  14:57

Միջերկրածովային դիետան բավականին արդյունավետ է ծերունական հիվանդությունների դեմ պայքարում: Այսպիսի եզրակացության է հանգել գիտնականների միջազգային խումբը, հայտնում է MedicalXpress-ը:

Ըստ գիտնականների` միջերկրածովյան դիետայի ոճով սննդակարգը մեծացնում է աղիքներում օգտակար բակտերիաների քանակը եւ նվազեցնում է վնասակար միկրոօրգանիզմների քանակը, որոնք բորբոքում են առաջացնում:

Նոր ուսումնասիրության մեջ փորձագետները գնահատել են 65-79 տարեկան 612 կամավորի աղիքների վիճակը եւ 12-ամսյա սովորական կամ միջերկրածովյան սննդակարգից առաջ (մրգերի, բանջարեղենների, ընկույզների, ձիթապտղի յուղի եւ ձկան բարձր եւ կարմիր մսի եւ հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ):

Ինչպես պարզվել է, առողջ սնունդը նպաստել է բարենպաստ փոփոխություններին աղիքային միկրոբիոմայում, ինչը թույլ է տվել կանխել մանրեների բազմազանության կորուստը: Միջերկրածովյան դիետա պահող մարդկանց մոտ ավելացել է մանրէների քանակը, որոնք նպաստում են ոսկորների ամրությանը եւ կապված են քայլելու ունակության բարելավման եւ ձեռքերի ճարպկության հետ: Բացի այդ, նման մարդկանց մոտ բարելավվել են ճանաչողական գործառույթները, ներառյալ` հիշողությունը, ինչպես նաեւ նվազել է բորբոքային նյութերի առաջացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել