• Latest news

Կինը համաձայնել է փոխնակ մայր դառնալ եւ լույս աշխարհ բերել իր թոռնիկին (լուսանկարներ)

20 փետրվարի, 2020  15:33

Սաբրինա անունով 39-ամյա կինը համաձայնել է փոխնակ մայր դառնալ եւ երեխա ունենալ իր չբեր դստեր համար:
Ինչպես պատմում է Daily Mail պարբերականը, մանկության տարիներին 21-ամյա Ժասմին Բոուլին անգլիական Նորիջ քաղաքից հիվանդացել էր քաղցկեղի ծանր ձևով` Յուինգի սարկոմայով: Բուժման ընթացքում բժիշկները ստիպված էին հեռացնել 7-ամյա աղջկա ձվարանները եւ ֆալոպյան փողերը, իսկ ճառագայթային թերապիան լուրջ վնաս էր հասցրել նրա արգանդին:

Մեծանալով՝ աղջիկը չէր կորցրել երեխա ունենալու հույսը եւ սկսել էր հորմոնների փոխարինման թերապիա անցնել` արգանդի վերարտադրողական գործառույթները վերականգնելու եւ գոնե արհեստական բեղմնավորման միջոցով հղիանալու հնարավորություն ունենալու համար: Սակայն վերականգնել վնասված հյուսվածքները հնարավոր չէր, ուստի աղջկա վերջին հնարավորությունը փոխնակ մայր գտնելն էր: Ժասմինը որոշել էր հարցը քննարկել իր զուգընկերոջ` 27-ամյա Դանիել Բելի եւ իր մոր` Սաբրինայի հետ: Բոլորի համար անսպասելիորեն Սաբրինան համաձայնել էր հղիանալ եւ ծնել երեխային, որը կբեղմնավորվի Բելի դոնորային սերմնահեղուկի եւ ձվաբջիջի միջոցով: Կինը վստահ է, որ հղիության հետ կապված խնդիրներ իր մոտ չեն առաջանա, քանի որ ինքն արդեն չորս առողջ երեխա է ծնել:

«Ես պատրաստ եմ գնալ դրան` դստերս երազանքն իրականացնելու համար: Ես հպարտ եմ, որ նա քաջությամբ դիմակայել է կյանքի բոլոր փորձություններին, ուստի ես կօգնեմ նրան զգալ մայրության երջանկությունը»,- ասել է Սաբրինան:

Ընտանիքը դրամահավաք է կազմակերպել արհեստական բեղմնավորման համար: Նրանք խոստովանել են, որ երբ երեխան մեծանա, ճշմարտությունը նրանից չեն թաքցնի:

Լուսանկարները` Caters news agency


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել